![](/banners/BeFunky-design.jpg)
Կան ուժեր, որոնք ձգտում են ադրբեջանցիներին «տրամադրել» ընդդեմ Ռուսաստանի. ՌԴ ԱԳՆ
![](https://168.am/wp-content/uploads/2024/04/RD-AGN.png)
Բաքվի «Ռուսական տան» շուրջ սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը հիմնված է հայտնի մեթոդական ձեռնարկների վրա և նպատակ ունի խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։
Դիվանագիտական գերատեսչությունն ուշադրություն է հրավիրել սոցիալական ցանցերում «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ներկայացուցչության՝ Բաքվում «Ռուսական տան» դեմ ուղղված ապատեղեկատվության արշավին, որի նպատակն է «խաթարել ռուս-ադրբեջանական հարաբերությունները», հայտնում է ТАСС-ը։
Ինչպես նշվում է, այս քարոզարշավի շրջանակում համացանցում կեղծ նյութեր են տարածվում, որոնք Բաքվի բնակիչներին և «բոլորին, ովքեր գնահատում և հարգում են ռուսական ժառանգությունն ու մշակույթը», կոչ են անում մասնակցել որոշակի երթին՝ ի պաշտպանություն Բաքվում «Ռուսական տան»:
«Այս հրապարակումները առավելագույնս ոճավորված են պաշտոնական հաղորդագրության ձևաչափին համապատասխանելու համար. օգտագործվում են «Ռուսական տան» պաշտոնական խորհրդանիշները, համապատասխան դիզայնի տարրերը և հետադարձ կապի համար իրական կոնտակտային տվյալներ են տրամադրվում: Դա ֆեյք է: Այն նախագծված է զանգվածային լսարանի հուզական արձագանք առաջացնելու համար և ձևավորվել է ըստ հայտնի կաղապարների և մեթոդական ձեռնարկների: Խոսքը նպատակաուղղված և լավ ծրագրված՝ ուրիշի դրոշի տակ գործողության ոճով սադրանքի մասին է: Ակնհայտ է, որ այս կեղծիքի հեղինակները փորձում են Ադրբեջանի քաղաքացիներին տրամադրել մեր երկրի դեմ, ազգամիջյան վեճեր հրահրել և արևմտյան ոճի «թունավորություն» վերագրել Ռուսաստանին առնչվող ամեն ինչի վրա, խաթարել մեր երկրների փոխգործակցությունը, այդ թվում՝ հումանիտար և մշակութային ուղու վրա։ Կոչ ենք անում չտրվել նման սադրանքներին և անտեսել ակնհայտ ֆեյքերը», – ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ից։