«Սիմոնյանի մա՞յրն էր այդ զենքերը թողել արցախցիներին. նա կփախչի ու նույնը երևանցիներին կասի». Ղազարյան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանը ցինիզմ է համարում Ալեն Սիմոնյանի այն հայտարարությունները, թե արցախցիները կարող էին մնալ կռվել՝ ՀՀ թողած զենքերով, ոչ թե դուրս գալ Արցախից:
«Այդ զենքերը իր մա՞յրն էր թողել արցախցիներին, թե՞ այնտեղ կար ՊԲ: Իսկ ո՞վ է ասում, որ Ալեն Սիմոնյանը նույն բանը չի ասի սյունեցիներին: Եթե ինքը կարող է որպես պաշտոնյա այցելել Արցախ, ասել, որ սա Հայաստանի մի մաս է, ընդունի մի մարդու առաջնորդությունը, որն ասում է՝ Արցախը Հայաստան է, մինչև 2020թ. խոսեն Արցախի և Հայաստանի միասնության, Արցախի ճակատագրի, Արցախի կարգավիճակի մասին, մեկ էլ անցնի մի քանի տարի, ասեն՝ գիտե՞ք ինչ, դուք էիք, զենքն էր, թշնամին էր, ուզում եք՝ մեռեք, ուզում եք՝ ապրեք: Իսկ ո՞վ է ասել, որ ինքը դա արցախցիներին կարող է ասել, սյունեցիներին չի կարող ասել, վայոցձորցիներին չի կարող ասել, երևանցիներին չի կարող ասել: Կփախչի, կասի՝ դե մնայիք, կռվեիք, այնտեղ զենք էինք թողել: Սա ցինիզմ է: Սա վերջ է ունենալու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Էդգար Ղազարյանը փետրվարի 1-ից ջերմ բարևում է վարորդներին և զբաղեցնում իր տեղն ավտոբուսում:
«Նույնը կարող են անել Երևանի մյուս բնակիչները: Ես մարդկանց տեղյակ եմ պահում, որ տրանսպորտն անվճար է, եթե մարդ կա, որ ուզում է վճարել, թող վճարի: Ավտոբուսն ու տրոլեյբուսը հիմիկվա կարգավորումներով անվճար են: Մեր մեղքը ո՞րն է, որ Ավինյանն ու Գրիգորյանը քաղաքապետ և փոխքաղաքապետ են, դա է իրենց կայացրած որոշումը: Իրենց կայացրած որոշումներով Երևանում կարելի է չվճարել և երթևեկել»,- նշեց նա՝ շեշտելով, որ գոհ է Տիգրան Ավինյանի կատարած «բարեփոխումներից»:
«Մինչև փետրվարի 1-ը վճարում էի տրանսպորտի համար, հիմա չեմ վճարում: Ես գոհ եմ»,- շեշտեց նա:
Էդգար Ղազարյանը նկատեց՝ Նիկոլ Փաշինյանն «իրական Հայաստան»-ի վերաբերյալ իր ամփոփ գնահատականը տվել է 2024թ. նոյեմբերի 13-ին ԱԺ նիստում. «Այդ օրը նաև իր թրաշվելու օրն է, շատերը կարող է՝ այդպես են հիշում: Նա ասաց, որ մենք պետություն չունենք, ՀՀ գոյություն չունի, ավելին, քանի դեռ կա Անկախության այն հռչակագիրը, որով ստեղծվել է ՀՀ-ն, մենք պետություն ունենալու շանս էլ չունենք: Այսինքն՝ Փաշինյանն ազդարարել է ՀՀ կործանման, գոյություն չունենալու մասին: Սա մեր հիմիկվա իրականությունն է: Այս ընթացքը կանխելու միակ ձևը նրան իշխանությունից վռնդելն է, և այս փլատակների վրա փորձել վերականգնել այն պետությունը, որը ստեղծվել է 1990թ. օգոստոսի 23-ից»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում