![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփի օրոք Բաքու-Վաշինգտոն հարաբերությունները շատ հաջող զարգանում էին՝ ի տարբերություն վերջին 4 տարիների. Ալիև
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-7tnLwqKKje3Fl.jpg)
Դոնալդ Թրամփի օրոք Բաքվի և Վաշինգտոնի հարաբերությունները շատ հաջող զարգանում էին, ի տարբերություն վերջին չորս տարիների, երբ դրանք միանգամայն վատթարացել են Ադրբեջանի նկատմամբ Ջո Բայդենի վարչակազմի «անարդար և անազնիվ» մոտեցման պատճառով. այս մասին չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Նախագահ Թրամփի հետ աշխատելու մեր նախկին փորձը շատ դրական էր: Մենք ակնկալում ենք, որ այս չորս տարիները, որոնք կորսված ենք համարում ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների համար, կդառնան պատմություն, և մենք կվերսկսենք աշխատանքը»,- ասել է Ալիևը:
Նրա խոսքով՝ Թրամփի օրոք աշխարհը կարող է շատ ավելի անվտանգ դառնալ, քանի որ նրա առաջին նախագահության ընթացքում ԱՄՆ-ն ոչ մի պատերազմ չի սկսել։