![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան Էգեյան ծովի ափամերձ գոտիներում ազդանշանային համակարգեր է տեղադրում
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/turkia-1.png)
Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) երկրորդ օրն անդընդմեջ հայտնում է ավելի քան 5 բալ ուժգնությմաբ երկրաշարժի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ըստ այդմ՝ փետրվարի 10-ին 7կմ խորությամբ տեղի ունեցած ցնցումը նորից գրանցվել է Էգեյան ծովում:
«AFAD»-ը Էգեյան ծովում հետզհետե աճող երկրաշարժերի ֆոնին կանխատեսված հնարավոր ցունամիի և այլ արտակարգ իրավիճակի դեպքում բնակչությանը հապճեպ իրազեկելու նպատակով հարավ-արևմուտքում գտնվող Մուղլա նահանգի Բոդրումի շրջանում ազդանշանային համակարգեր է տեղադրել:
Նշվում է նաև, որ նույն համակարգերից տեղակայվել է Էգեյան ծովի ափամերձ Իզմիր նահանգի Սեֆերիհիսար, Այդըն նահանգի Դիդիմ և Մուղլա նահանգի Դաթչա շրջաններում և ափին հարակից այլ վայրերում:
Հիշեցնենք, որ վերջերս Էգեյան ծովում, ցնցումների աճով պայմանավորված, թուրքական համապատասխան գերատեսչությունները՝ «AFAD»-ն ու «Հանքերի հետազոտման գլխավոր վարչությունը» (MTA) զեկույց էին հրապարակել:
Զեկույցում կանխատեսվել էր երկրաշարժերի հիմնական էպիկենտրոն հանդիսացող Կոլումբո հրաբխի հնարավոր ժայթքում և ցունամի: Ընդգծվել էր նաև, որ ցունամին կարող է հասնել թուրքական ափամերձ շրջաններ: