Կրակոցի հետևանքով քաղաքացիական ավտոմեքենա է վնասվել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ներքին գործերի նախարարության ոստիկանությունը:
Փաշինյանն ամեն ինչ անում է Հայաստանի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության, չգոյության համար։ Սակայն նա վաղուց այլևս չի ներկայացնում հայ ժողովրդին, Հայաստան պետությունն ու եռագույն դրոշը։
Իրանը սկսել է փորձարկել գերձայնային թևավոր հրթիռ, որը հանդերձված է ուղղահոս օդառեակտիվ շարժիչով։ Այս մասին հաղորդում է Tasnim գործակալությունը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը տեսազանգի միջոցով զրուցել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ, աշխարհահռչակ Հարվարդի և Յեյլի համալսարանների դասախոս Լուիս Մորենո Օքամպոյի հետ
Կոռնիձորում Հայաստանի կառավարության հումանիտար օգնությամբ բեռնված 19 և «Գրանդ Քենդի» ընկերության 2 բեռնատարների շարասյանը միացել է նաև Ֆրանսիայի մի շարք քաղաքների և շրջանների կողմից հատկացված հումանիտար օգնությամբ բեռնատարը։
ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Մեթյու Միլլերը անդրադարձել է սևծովյան հացահատիկի հարցում Թուրքիայի դերին և ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օգոստոս ամսին Թուրքիա սպասվող այցին։
Վրաստանի Ռաչայի բարձրլեռնային երկրամասի Շովի առողջանանում սողանքի հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմել է 20։
Հայ-ադրբեջանական բանակցությունների շրջանակում պետք է լուծումներ գտնվեն մի շարք բարդ թեմաների շուրջ, ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի բաժնի փոխտնօրեն Ալեքսեյ Զայցևը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարի՝ օրերս արած հայտարարությունը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն օգոստոսի 8-ին Անկարայում անցկացված «Դիվանագետների 14-րդ կոնֆերանս»-ի ընթացքում անդրադարձել է Իրաքի տարածում իրականացվող ռազմական օպերացիաներին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Եղցահող համայնքի ղեկավար Արտակ Հակոբյանն ասաց, որ շարունակում են դիմակայել ադրբեջանական շրջափակման հետևանքով առաջացած դժվարություններին։
Լաչինի միջանցքի շրջափակումն Ադրբեջանի կողմից ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերի դեմ։
Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հարաբերությունները վերջին երկու տարիներին ընդլայնվում են:
Կիբերանվտանգային ծառայություններ մատուցող «SurfShark» ընկերության տվյալների համաձայն՝ 2023-ի 2-րդ քարորդում աշխարհում հաքերային հարձակումները ու անվտանգային տվյալների արտահոսքերի նման անտվանգային խախտումները ևս առաջին քարորդի համեմատ շատացել են 156%-ով:
Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
Ասկերանի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը ռուսական խաղաղապահ առաքելության մասին ամենօրյա տեղեկագրում։
Տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր ԿԱՐԵՆ ԻԳԻԹՅԱՆՆ այն կարծիքին է, որ Հայաստանի լինել-չլինելը հենց Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո սկսեց դրվել կասկածի տակ:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պաշտպանության տակ գտնվող բուժառուի առևանգումն անընդունելի է և պետք է դատապարտվի։ X-ի (նախկինում` Twitter) իր միկրոբլոգում այս մասին գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավար, «DSA խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանն է:
Վավերագրող, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադևոսյանի խոսքով՝ այն իրավիճակը, որում այսօր հայտնվել է Արցախի Հանրապետությունը, բոլորի ամոթն է, հայ ժողովրդի։
Օգոստոսի 9-ին Թուրքիայի նախագահական նստավայրում նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ կգումարվի Ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Օրակարգային հարցերի թվում են «ահաբեկչության դեմ պայքարը», ռուս-ուկրաինական հակամարտությունը, Սիրիայում տեղի ունեցող զարգացումները։
Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանն ընդգծել է, որ, ի թիվս այլոց, Հայաստանը գնահատում է Եվրոպական խորհրդարանի ընդունած թիրախային հայտարարությունները, որն ավելի ուժեղացավ Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Ադրբեջանի կողմից Արդարադատության միջազգային դատարանի որոշման խախտման արդյունքում։
Այս մասին Մարուքյանը գրառում է կատարել X-ի (նախկինում՝ Twitter) իր միկրոբլոգում։
21-րդ դարում թուրքն ավելի հայատյաց է դարձել, տեսեք, թե ինչ է կատարվել, արդեն 8 ամիս է՝ բլոկադայի մեջ է պահում 120 հազար խաղաղ բնակչի, սա 21-րդ դարի բա՞ն է։ Ո՞վ է տեսել՝ 21-րդ դարում սովամահ անեն բնակչությանը»,- նշեց Արգամ Հովսեփյանը։
Դրանից հետո Ադրբեջանն ասում է՝ էլ ի՞նչ դատարան, ի՞նչ խաղաղապահ. իմ տարածքն է, ի՞նչ ուզում եմ՝ անում եմ։ Պիտի հորդորեի Փաշինյանին, որ մինչ իր հեռանալը, հայտարարի, որ ինչպեսև այլ ժողովուրդների պարագայում, Հայաստանը հարգում է ՄԱԿ-ի կանոնադրությունը և ճանաչում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Սա շատ կարևոր է։
Ի՜նչ բացառիկ ապաշնորհ պետք է լիներ «Ուոլթ Դիսնեյ» ընկերության ղեկավարը՝ հանդես գալու մի այնպիսի կինոնախագծով, որը սաստիկ զայրացրներ թե՛ հայերին, թե՛ թուրքերին: Այդ աշխատակիցը պետք է հեռացվի աշխատանքից՝ ընկերության գանձարանին, ինչպես նաև հեղինակությանը վնաս պատճառելու համար։
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։
Պետքարտուղարության խոսնակը նաև վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն հավատում է, որ Թուրքիան կարող է այս հարցում արդյունավետ դեր խաղալ։
Արցախում տեղի է ունենում զանգվածային [մարդասիրական] աղետ։
Թուրքական «MetroPoll» հետազոտական ընկերությունը Թուրքիայի 28 նահանգում 1746 մարդու հետ սոցհարցում է անցկացրել։
Միլլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Լուի Բոնոն այցելել է տարածաշրջան և անմիջականորեն շփվել կողմերի հետ։