Իրանը լիովին պատրաստ է իր ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի․ Բաղերի

Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Բաղերին հայտարարել է, որ երկիրը լիովին պատրաստ է ողջ ուժով պատասխանել ցանկացած սպառնալիքի, գրում է Mehr-ը։

«Մեր բոլոր ջանքերը պետք է ուղղված լինեն զսպմանը, արդյունավետ պաշտպանությանը, կայուն անվտանգությանը, կայունությանը և խաղաղությանը»,- ընդգծել է նա։

Բաղերին նշել է, որ Իրանը ձգտում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատմանը։

Իրանցի պաշտոնյաներն անընդհատ կրկնել են, որ երկիրը միջուկային զենքի չի ձգտում, ընդգծել է նա։

Մեկնաբանելով Իրանի և ԱՄՆ-ի միջև երկրի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ գեներալը նշել է, որ Իրանը ուղղակիորեն չի բանակցի, բայց պատրաստ է անուղղակի կերպով վերսկսել միջուկային բանակցությունները ԱՄՆ-ի հետ։

«Իրանի միջուկային նախկին բանակցություններում Միացյալ Նահանգները եղել է ամենազրպարտիչ և դավաճան կողմը», – ասել է նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը դրժել է JCPOA-ի (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի) շրջանակում տրված իր բոլոր խոստումները:

Տեսանյութեր

Լրահոս