Ադրբեջանի ղեկավարության պատասխանը՝ Փաշինյանի՝ ՀՀ բանակին ուղղված չկրակելու հրամանին

Ապրիլի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է հրավիրել, որի սկզբում հիշեցրել է Իլհամ Ալիևի խոսքը, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմում իրենց հաղթանակը ճանապարհ է հարթել հետագա, այսպես ասած, խաղաղ բանակցությունների համար:

Այնուհետև լայնորեն քննարկվել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, այդ թվում` վերջին օրերին «հայկական կողմից հրադադարի խախտման» և ադրբեջանական դիրքերի վրայով «հետախուզական թռիչքների» վերաբերյալ ադրբեջանական պնդումները, որի վերաբերյալ ոչ մի փաստ չի ներկայացվել հայկական կողմին, մինչդեռ ադրբեջանական կրակոցների մասին կան հստակ փաստեր, որոնք վերջերս ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարությունը:

Այս համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան պաշտոնյաններին հստակ խնդիրներ է առաջադրել՝ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ կապված:

Սա՝ այն դեպքում, երբ, ինչպես գրել էինք, Նիկոլ Փաշինյանն ադրբեջանական ապատեղեկատվության օրերին` մարտի 19-ին, կասկածի տակ էր դրել հայկական կողմից հրադադարը չխախտելու փաստը և հրահանգել՝ «իմ հանձնարարականը ՀՀ ՊՆին հստակ է, հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել, Հայաստանը գնում է խաղաղության և ոչ թե պատերազմի»:

Կարդացեք նաև

Օրեր անց Փաշինյանը կրկնել էր ԶՈՒ-ին ուղղված՝ չկրակելու ոչ օրինական հրամանը:

Եվ մինչ Փաշինյանը բանակին մղում է «անգործության», Ադրբեջանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ընթացիկ տարում պետք է ընդլայնվեն բանակի մարտական կարողությունները և զորքի ունակությունները, և պահպանվի զորավարժությունների ինտենսիվությունը:

Տեսանյութեր

Լրահոս