Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ավելի քան 3 ժամ լսելուց հետո, այսօր նրա հարցաքննությունը շարունակվեց փակ ռեժիմով, հատկապես, երբ դեռ երեկ արդեն պայմանավորվել էին որոշ հարցերի քննարկումն անցկացնել փակ դռների հետևում և, բացի այդ, ինչպես Տոնոյանն ինքը հենց նիստի սկզբում հայտարարեց, հարց տվողները նույն անձինք էին, և ընդդիմությունը չէր մասնակցում:
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները որոշակի գործընթացներ անցնեն, զարգացնեն լոգիստիկան, լուծեն ֆինանսական հարցերը և պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված խնդիրները։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները:
Այս սպառնալից հոխորտանքը նա հնչեցրեց օրեր առաջ։ Սարսափելի չարագուշակ է հնչում՝ «կթողնեմ՝ կտեսնեք», եթե, իհարկե, որևէ բան թողնի։ Որևէ մեկը չի կարող այս արարածի իրականացրած որևէ խոստում հիշել, բայց մահ ու ավեր, դժբախտություն ու աղետ՝ ինչքան ասես։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արցախցի Վագիֆ Խաչատրյանի և Արամայիս Բեգլերյանի առևանգումը որակեց միջազգային հանցագործություն, որը պետք է ճանաչվի՝ որպես այդպիսին:
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու:
Հուլիսի 26-ից 19 բեռնատարներ հումանիտար բեռով չեն կարողանում Հայաստանից Արցախ օգնություն հասցնել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, արդյունքում՝ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնված են սովի։ Այս պահին այդ բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում են։
Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։
Շատ բան կախված է քաղաքական կամքից. Զախարովան՝ Լաչինի միջանցքի բացման մասին
Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում. Զախարովան՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Եվլախում անցկացնելու՝ ՌԴ-ի պնդման մասին
ՌԴ ԱԳ ներկայացուցիչը չպատասխանեց ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման ու վերադարձի վերաբերյալ կոնկրտ հարցին
Ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված ցանկացած մեղադրանք համարում եմ հակաարդյունավետ. Մարիա Զախարովա
Հայաստանի և Ադրբեջանի միջև տարածքային վեճերի հարցերը պետք է լուծվեն հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շրջանակում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով Արարատի և Տավուշի մարզերի յոթ «անկլավները» վերադարձնելու ադրբեջանական կողմի պահանջի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշման մասին հարցին։
ԼՂ-ն Ադրբեջանի կազմում ճանաչելուց հետո Հայաստանի ղեկավարության փորձերը ՌԴ-ին մեղադրել բավարար ջանքեր չգործադրելու մեջ կրկնակի անտեղի են. ՌԴ ԱԳ ներկայացուցիչ
168.am-ի հետ զրույցում Շուշիի շրջանի Հին Շեն գյուղի ղեկավար Սամվել Սարգսյանն ասաց, որ ադրբեջանական կողմից գերեվարված հայը Հին Շենի բնակիչ չէ, գյուղում չի ապրել։ Մեկ անգամ է գյուղ եկել, հետո գնացել է Ստեփանակերտ, վերադարձի ճանապարհին նրան գերեվարել են։
Եվրոպական խորհրդարանի Հարավային Կովկասի երկրների հետ պատվիրակության նախագահ Մարինա Կալյուրանդը, Հայաստանի հարցով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևը և Ադրբեջանի հարցով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոն օգոստոսի 1-ին հանդես են եկել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ համատեղ հայտարարությամբ։
ՀԱՊԿ-ը, ինչպես ցանկացած միջազգային կազմակերպություն, «կախարդական փայտիկ չէ», որով լուծվում են խնդիրներ։
«Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը։ Եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին: Օրինակ տեսեք։ Բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է, որ մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Ու եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ:
ՀԱՊԿ-ը պատրաստ է վերադառնալ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին դիտորդական առաքելություն տեղակայելու հարցի քննարկմանը, կազմակերպությունը սպասում է Երևանի արձագանքին, ասել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին վարչության տնօրեն Միքայել Աղասանդյանը ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում։
«Իրավունք» թերթը գրում է․ ««Մենք չգիտենք, թե մեր հայրը ո՞ղջ է, թե՞… Նրան քույրիկիս ձեռքից խլեցին-տարան, քույրիկիս աչքի առաջ նրա օգնություն հայցող հայացքն է դրոշմվել, երբ զինված ադրբեջանցիները նրան տարան անհայտ ուղղությամբ»: Անդրադառնալով Վագիֆ Խաչատրյանի առեւանգման մանրամասներին, ասաց նրա դուստրը` պաշարված Արցախում գտնվող Վեներա Խաչատրյանը.
Միլլերը նաև հրաժարվել է մանրամասներ ներկայացնել ԱՄՆ պետքարտուղարի՝ կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի այցից տարածաշրջան։
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Եվրոնյուզ հեռուստաընկերությանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր է համարել Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ։
Ալիևը նաև հայտարարել է, թե Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ․«Եթե Հայաստանը խաղաղություն է ուզում, մենք դրան կհասնենք, քանի որ մենք տարածքային պահանջներ չունենք Հայաստանի նկատմամբ, և չենք ուզում, որ նրանք տարածքային պահանջներ ունենան մեր նկատմամբ։ Նկատի ունեմ, որ այն մարդիկ, ովքեր ապրում են Ղարաբաղում, այն տարածքում, որն այժմ ժամանակավորապես վերահսկվում է ռուս խաղաղապահների կողմից, գտնվում է Ադրբեջանում։ Նրանք պետք է ընտրություն կատարեն՝ մնան այստեղ՝ ապրելու որպես մեր քաղաքացիներ և ազգային փոքրամասնություն կամ հեռանալ»,- ասել է Ադրբեջանի նախագահը։
Թուրքական «Galatasaray» ֆուտբոլային ակումբի և ադրբեջանական «SOCAR» նավթային ընկերության միջև հովանավորության պայմանագիր է կնքվել:
Բաքու-Ստեփանակերտ երկխոսության համար միջազգային երաշխիքների վերաբերյալ պաշտոնական Երևանի հայտարարությունները երեսպաշտության ու անբարոյականության եզակի դրսևորումներ են, որոնք ապացուցում է ինքը՝ այդ հայտարարությունների հեղինակ Նիկոլ Փաշինյանը։ Այդ ապացուցվում է ոչ թե նրա միևնույն տեքստերում, այլ Նիկոլ Փաշինյանի տարբեր հայտարարությունների համադրության արդյունքում։
Հայկական «Veradardz Folk» պարային անսամբլը և ևս երկու թուրքական երաժշտական խումբ չեն մասնակցի Թուրքիայում անկացվելիք «Munzur-ի 21-րդ մշակութային և բնության» փառատոնին: