Վրաստանում 5G տեխնոլոգիաների ներդրման գործընթացը սկսվում է, սակայն Հաղորդակցության հանձնաժողովի հայտարարած աճուրդին կմասնակցի միայն Վրաստանում գործող Selfie Mobile (նախկին Beeline:- խմբ.) բջջային օպերատորը, այսինքն՝ սկզբնական փուլում 5G ինտերնետից կկարողանան օգտվել միայն Selfie-ի օգտատերերը։
Արցախի ճակատագրի ողբերգականությունն ամբողջ խորությամբ պատկերացնելու համար, բացի արդեն շուրջ 8 ամիս շարունակվող շրջափակումից, սովամահության իրական վտանգից, պետք է փորձել պատկերացնել նաև Լեռնային Ղարաբաղի նկատմամբ նման քաղաքականություն իրականացնող Ադրբեջանի ղեկավարության վերաբերմունքն Արցախից հրաժարված, բայց Արցախի ճակատագրի մասին բանակցող Նիկոլ Փաշինյանի հանդեպ։
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության փոխանցմամբ՝ օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել ԱՄՆ-ից Վրաստանի տարածք ներմուծվող տրանսպորտային միջոցների վերաարտահանման/արտահանման սահմանափակումները:
Պոլսի հայկական Սուրբ Փրկիչ հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուն գրավոր հայտարարությամբ անրդադարձել է թվային հարթակում Թուրքիայի հարյուրամյակին նվիրված «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման որոշմանը:
«Մի փոքր փակագծերը բացելով՝ բացատրեմ. Նիկոլ Փաշինյանը հենց այս պահին էլ կարող է ստորագրել խաղաղության պայմանագրի փաստաթուղթը: Բայց կա մի պարզ իրողություն. Երբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը ստորագրում է փաստաթուղթ, այն պետք է վավերացվի, առանց վավերացման այն առոչինչ է: Պայմանական, այն ունի երկու շաբաթ վավերացվելու ՍԴ-ում, երկու շաբաթ՝ ԱԺ-ում: Շատ պարզ ասեմ՝ մենք պատրաստվում ենք Նիկոլ Փաշինյանին հեռացնելուն»:
«Այսինքն՝ որոշակի մութ կետեր շարունակում են մնալ։ Բայց նորից եմ ասում՝ երկու երկրները բավականին խորացրել են համագործակցությունը, և չեմ կարծում, որ չի հաջողվի հաղթահարել այն, ինչ հիմա կա, երկուսն էլ կփորձեն հաղթահարել։ Այդուհանդերձ մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան Արևմուտքի բաղկացուցիչ մաս է կազմում, Միացյալ Նահանգների ռազմավարական դաշնակիցն է, Իսկ այսօրվա արտգործնախարարի ժամանակ այս ամենն ավելի է ընդգծվել»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Լեռնային Ղարաբաղում բնակվող ժողովուրդը կագնած է իր գոյության վտանգի առջև ամբողջական շրջափակման պայմանենրում, որն իրականացվել է Ադրբեջանի կողմից։ Այս մասին հայտարարեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը։
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քննարկման ժամանակ Շվեյցարիայի ներկայացուցիչը, խոսելով աշխարհում հակամարտությունների հետևանքով սննդի ճգնաժամի մասին, անդրադարձել է նաև Լաչինի միջանցքի արգելափակման հարցին։ Գրել է «Լուրերը»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Ստեփանակերտից Արցախի քաղաքացի Աննա Մանգասարյանն է։
Հունիսի 15-ին առավոտյան 10:08-ին Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցը գրել էր, որ «Ադրբեջանը նոր սադրանք է իրականացրել Լաչինի միջանցքի մուտքի մոտ. փորձել են Հայաստանի տարածքում բարձրացնել Ադրբեջանի դրոշը»։
Սեպտեմբերից Թբիլիսիում բնական գազի սակագինը կոմերցիոն օգտագործողների համար կնվազի 11 թեթրիով, իսկ մարզերում՝ 13 թեթրիով։ Համապատասխան փոփոխությունը կվերաբերի SOCAR Georgia Gas-ի բաժանորդներին մարզերում, իսկ Tbilisi Energy-ի բաժանորդներին` մայրաքաղաքում։ Նշված որոշման մասին հայտարարել են գազաբաշխիչ ընկերությունները։
Մինչդեռ լրատվամիջոցներին հաջողվել է կապ հաստատել հյուրանոցում գտնվող մարդկանց հետ, ովքեր օգնություն են խնդրում և չեն բացառում, որ սողանքը կարող է քանդել հյուրանոցը:
«Դժվար է, վիճակն ահավոր է, հատկապես դժվար իրավիճակ է ստեղծվել այն առումով, որ բուժման կարիք ունեցող մարդիկ հնարավորություններ չունեն այցելելու բժշկի։ Ամեն ինչ գտնվում է պարալիզացված վիճակում, դեղորայք դեռևս ունենք, բայց դա էլ անսահմանափակ չէ, կարծում եմ՝ կարճ ժամանակահատվածում նաև դեղորայքի խնդիր ենք ունենալու։
Ռուսաստանը և Իրանը քննարկել են երկու երկրների հատուկ տնտեսական գոտիների (ՀՏԳ) միջև համագործակցության հուշագրի կնքման հարցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունը:
ՀՀ արտաքին գործերի նախարարության առաջ այժմ խնդիր է դրված միջազգային հանրության ներկայացուցիչների այցի միջոցով ցույց տալ իրադրությունը Լաչինի միջանցքում և ապացուցել, որ Ադրբեջանի հայտարարությունները, որ միջանցքը բաց է, չեն համապատասխանում իրականությանը:
Տեղի է ունեցել Լաչինի սահմանային անցակետում բերման ենթարկված Վագիֆ Խաչատրյանի նախնական հարցաքննությունը» ։ Այս մասին APA-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի գլխավոր դատախազի հատուկ հանձնարարությունների գծով ավագ օգնական Իլգար Սաֆարովը։
«Օրինակ. 90-ականներին ադրբեջանական կողմը մտել էր Քարինտակ, անասնաֆերմայից անասուններին գողացել էր, բնակիչներից մեկն իր բանջարանոցում աշխատելիս է եղել, առևանգել էին, մինչև այժմ տեղեկություններ չկան, թե նա որտեղ է, երիտասարդ տղային սպանել էին պոպոքի ծառի վրա, երբ նա պոպոք է հավաքել, նման պատմությունները շատ են»։
Ավելի քան 7 ամիս Ադրբեջանն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հարուցելով հումանիտար ճգնաժամ։
Տարոն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երբ 1993-1994թթ․ հայկական ուժերը ազատագրում էին ԼՂԻՄ հարակից հայկական տարածքները, այլ (հատկապես՝ արևմտյան) պետություններում գտնվող մեր դեսպաններին կանչում էին այդ պետությունների կառավարություններ և պահանջում, որ բավարարվենք՝ ԼՂԻՄ տարածքով։ Իսկ երբ մեր դեսպանները հստակ պատասխան էին տալիս, որ չենք կարող, այլընտրանք չունենք, որովհետև այդկերպ մենք կանխում ենք հերթական Հայոց ցեղասպանությունը, որևէ այլ հակադարձում չէր լինում։
Ակնհայտ ճգնաժամը, որը ստեղծվել է Արցախում, Ադրբեջանի անպատիժ մնացող լկտիությունները, թղթի վրա մնացած Հաագայի դատարանի վճիռը և Նոյեմբերի 9-ի հայտարարության համապատասխան դրույթը Լաչինի միջանցքի վերաբերյալ, հարցեր են առաջացնում, որոնց մեջ առաջին պլան է մղվում «ախր անարդար է, ա՜խր մենք ճիշտ ենք, ա՜խր ո՞ւր է նայում աշխարհը» հարցը:
Այս մասին X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
Կառավարության այսօրվա նիստում անդրադառնալով Արցախի Հանրապետությունում ստեղծված հումանիտար ճգնաժամին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը շարունակում է մնալ Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում, Լաչինի միջանցքի մուտքի մոտ, քանի որ Ադրբեջանը կոպտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետը՝ ապօրինաբար արգելափակում է հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ։
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
Օգոստոսի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելի հետ։
Ամռանը Վրաստանի Ազգային մրցակցության գործակալությունը ուսումնասիրում է Վրաստանի ամենաբանուկ առողջարանային քաղաքներից մեկի՝ Բաթումիի սրճարաններում և բարերում հյուրերին ոչ վրացերենով ծառայություններ մատուցելու հարցը։
Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված:
«Ադրբեջանն Արցախում ռազմական գործողությունների գնալուց առաջ պետք է մեկուսացնի ռուս խաղաղապահներին, որը տեսականորեն անհնար է և նշանակում է, որ հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները դառնում են թիրախ, որովհետև իրենք, այնուամենայնիվ, այդտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության երաշխավորներն են: Հարձակում ռուս խաղաղապահների վրա՝ նույնն է, թե հարձակում ՌԴ-ի վրա: Դրա համար Ադրբեջանը փորձում է ոչ ռազմական կերպով լուծել խնդիրը՝ տոտալ բլոկադայով մարդկանց հույսն ամբողջովին կտրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է: