Վրաստանում մանկական աղքատությունը երկրում աճել է 6%-ով. օմբուդսմեն

Վրաստանի հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ 2024 թվականին «սոցիալապես անապահով ընտանիքների միասնական տվյալների բազայում» գրանցված երեխաների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 6,51 տոկոսով։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Հանրային պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկրում աղքատությունը շարունակում է մնալ հիմնական մարտահրավերներից մեկը։

«Մանկական աղքատության մասշտաբները հատկապես տագնապալի են, Սոցիալապես անապահով ընտանիքների տվյալների միասնական բազայում հաշվառված մինչև 18 տարեկան երեխաների թիվը կազմում է 369 հազար 924, որոնցից 270 հազար 712 երեխա ստանում է գոյատևման նպաստ»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ օմբուդսմենի զեկույցի՝ հայտնի է, որ երեխայի իրավունքների հնարավոր ոտնահարման ուսումնասիրված դեպքերի զգալի մասը կապված է եղել երեխաների և երեխաներ ունեցող ընտանիքների աղքատության և սոցիալ-տնտեսական ծանր վիճակի հետ։

«Խնդիր է մնում ծնողների և նրանց խնամակալների հմտությունների զարգացումը, ընտանիքների անկախ կյանքին նպաստող մեխանիզմների ներդրումը և արդյունավետ սոցիալական աշխատանքի իրականացումը»,- ասված է օմբուդսմենի զեկույցում։

Տեսանյութեր

Լրահոս