
Վրաստանն Ուկրաինայի քաղաքացիների համար կրճատել է առանց վիզայի երկրում մնալու ժամկետը

«Վրացական երազանք»-ը առանց վիզայի Վրաստան մուտք գործած ուկրաինացի քաղաքացիների երկրում մնալու իրավունքը 3 տարուց դարձրել է 1 տարի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
«Ուկրաինայի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործելու Վրաստան առանց վիզայի և մնալու 1 տարի։
Դրանից բացի, Ուկրաինայի այն քաղաքացիների, որ մուտք են գործել և մնացել Վրաստանում մինչև 2025 թվականի փետրվարի 24-ը, երկրում մնալու իրավունքը կերկարաձգվի մինչև 2026 թվականի փետրվարի 24-ը»,- նշված է 2025 թվականի ապրիլի 2-ի որոշման մեջ:
Վրաստանի կառավարությունը որոշում էր կայացրել Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված ժամկետը նախ` 2, իսկ հետո 3 տարի դարձնել Ռուսաստան-Ուկրաինայի պատերազմի ժամանակ։
Երկրների ցանկը (ներառյալ Ռուսաստանի Դաշնությունը), որոնց քաղաքացիները կարող են մուտք գործել Վրաստան առանց վիզայի՝ իրավունք ունեն Վրաստանում մնալու 1 տարի։ Մինչ օրս բացառություն են եղել Ուկրաինան և Չինաստանը։ Այսուհետ բացառություն կլինի միայն Չինաստանը. այդ երկրի քաղաքացիներն իրավունք ունեն մուտք գործելու Վրաստան առանց վիզայի և մնալու 30 օր միայն զբոսաշրջային նպատակներով։