Բաժիններ՝

Սվետիցխովելիի տաճարի տանիքին փայտամած կկառուցեն

Վրաստանի Մցխեթա քաղաքում գտնվող Սվետիցխովելիի տաճարում, որտեղ մարտի 22-ին հորդառատ անձրևից հետո տանիքից ջուր էր լցվել, Մշակութային ժառանգության գործակալությունը հետազոտական ​​և վերականգնողական աշխատանքների համար փայտամած է կառուցելու։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Գործակալությունն այս աշխատանքը կատարելու համար մասնագետներ չունի, նաև տեխնիկա չունի, և համապատասխան ծառայությունը, հավանաբար, կգնի «Գումբաթի դա Գալվանի» ՍՊԸ-ից. գնման արժեքը 24 հազար 522 լարի է, որից 13 հազար 266 լարին նախատեսված է աշխատողների աշխատավարձի համար։

«Անհրաժեշտ է իրականացնել առաջնային վթարային/կանխարգելիչ աշխատանքներ տանիքածածկ տարածքները վերանորոգելու, մթնոլորտային տեղումների մուտքը Սվետիցխովլիի տաճարի ներսը դադարեցնելու և հուշարձանի հետագա վնասումից խուսափելու համար»,- այսպես է հիմնավորվել գործակալության գնման անհրաժեշտությունը:

Գնումից չի երևում, որ գործակալությունն ուսումնասիրություն է կատարել կամ փայտամածի նախագիծ է պատրաստել։

Սվետիցխովելիի տաճարը 11-րդ դարի վրացական ճարտարապետության հուշարձան է, որը Ջվարիի և Սամթավրո վանքերի հետ միասին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930