Իրանը ԱՄՆ-ից պահանջում է գործարքից հետո ապաuառեցնել իր արտասահմանյան ակտիվների 50 տոկոսը

Իրանը պնդում է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իր բոլոր սառեցված արտասահմանյան ակտիվների կեսի անհապաղ ապասառեցումը։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Եվս մեկ հարց, որը բխում է մեր շահերից և լուծում է պահանջում, իրանական միջոցների ապասառեցումն է։ Թե այդ միջոցների որ մասը պետք է փոխանցվի սկզբում, և որ մասը՝ որոշակի ժամանակահատվածից հետո, քննարկման առարկա է։ Սակայն Իրանի նվազագույն պահանջն այն է, որ այդ միջոցների 50%-ը փոխըմբռնման հուշագրի ստորագրումից անմիջապես հետո փոխանցվի Իրանին», – «Mehr» գործակալությանը տված հարցազրույցում ասել է նա։

Ղարիբաբադին ընդգծել է, որ խոսքը արևմտյան երկրների կամ ԱՄՆ-ի միջոցների մասին չէ, որոնց վերաբերյալ Իրանը ստիպված լիներ բանակցություններ վարել և որևէ օգնություն կամ ֆինանսավորում խնդրել։

«Դա Իրանի փողն է, որն ԱՄՆ-ն ապօրինաբար սառեցրել է՝ թույլ չտալով այլ երկրներին փոխանցել դրանք կամ տրամադրել Իրանի Իսլամական Հանրապետության տնօրինմանը», – հավելել է ԱԳ փոխնախարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930