Կանխատեսվում է 3 մլն ռուս զբոսաշրջիկի այց Թուրքիա

Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) տվյալներ է հրապարակել այս ամռանը ռուսների նախընտրած հանգստի ուղղությունների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ամռան ամրագրումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 8%-ով։ Նախընտրելի ուղղությունների ցանկում Թուրքիան շարունակում է գլխավորել ցանկը։

Թուրքիայի մասնաբաժինը նախընտրելի ուղղությունների ցանկում կամել է 57% ու ամրագրումների քանակը 2025-ի համեմատ աճել է 5%-ով։ «ATOR»-ի կանխատեսումների համաձայն 2026-ի ամռանը Թուրքիա կայցելի մոտ 3 մլն ռուս զբոսաշրջիկ։ Ստացվում է, որ յուրաքանչյուր 10 ռուս զբոսաշրջիկից 6-ն ամառային արձակուրդը կանցկացնի Թուրքիայում։

Ռուսների համար բացի Թուրքիայից նախընտրելի ուղղությունների թվում են Վիետնամը, Եգիպտոսը, Աբխազիան և Թայլանդը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930