Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել 2475 տոննա դիզվառելիք

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի հերթական խմբաքանակը։ Տեղեկությունը հայտնում է ԱՊԱ գործակալությունը:

Ըստ հաղորդագրության` հունիսի 3-ին «Գյուզդեկ» կայարանից «Բոյուկ Քեսիկ» կայարան է ուղարկվել դիզելային վառելիքով բեռնված 42 վագոն՝ 2475 տոննա ընդհանուր քաշով:

Գործակալության տվյալով՝ Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է արտահանվել ընդհանուր առմամբ ավելի քան 10 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 բենզին և 2955 տոննա ԱԻ-95 բենզին:

Ադրբեջանական ԶԼՄ–ներն ավելի վաղ հայտնել էին, որ Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 3 վագոն ցորեն (210 տոննա), 2 վագոն գարի (140 տոննա) և 1 վագոն պարարտանյութ (69 տոննա):

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930