Փաշինյանը ներքին լեգիտիմության անկումը փորձում է քողարկել արտաքին լեգիտիմության շղարշով՝ Թրամփի, Մակրոնի աջակցությամբ. քաղաքագետ

Մոտ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Թրամփը գրառմամբ իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին, նրան համարելով մի առաջնորդ, որը «Հայաստանին խաղաղություն է բերում»։

Փետրվարին էլ, երբ Հայաստանն էր այցելել ԱՄՆ փոխնախագահ Վենսը, նա նույնպես բաց տեքստով իր աջակցությունն էր հայտնել Նիկոլ Փաշինյանին՝ հաշվի առնելով հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները։

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի խոսքով՝ դժվար է ասել՝ նման քաջալերող խոսքերն ընտրություններում Նիկոլ Փաշինյանի համար կարո՞ղ են քվե ապահովել, թե՞ ոչ, քանի որ չկա որևէ ինդիկատոր։

«Թրամփի, Մակրոնի բացահայտ աջակցությունը Փաշինյանին, նաև ԱՄՆ պետքարտուղարի այցը Հայաստան, եթե քաղաքագիտորեն վերլուծենք, ապա այս ամենը կոչվում է՝ արտաքին լեգիտիմության շղարշ։ Սա ընդունված բանաձև է հատկապես այն երկրներում, որտեղ կա ներքին լեգիտիմության անկում։

Կարդացեք նաև

Կարծում եմ՝ ընտրություններից հետո, եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանը վերարտադրվի, նրա ներքին լեգիտիմությունն ընկնելու է, դրա հաշվին հիմա փորձում է արտաքին լեգիտիմության շղարշ ապահովել»,- 168.am հետ զրույցում ասաց Վազգեն Հովհաննիսյանը։

Ըստ նրա, այս պահին Նիկոլ Փաշինյանի համար կարևոր են ոչ թե հայ-ամերիկյան կամ հայ-ռուսական հարաբերությունները, այլ այն, թե արտաքին որ դերակատարներն են ավելի շատ աջակցում իրեն՝ լեգիտիմության արտաքին կոմպոնենտն ապահովելու համար։

«Ես չեմ կարծում, որ Մարկո Ռուբիոն, որը մայիսի 26-ին այցելել էր Հայաստան և ԱՄՆ Կոնգրեսում խոսում էր, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի պաշտոնը ճիշտ չասաց, նա նրան համարեց Հայաստանի նախագահ։ Այսինքն՝ ԱՄՆ պետքարտուղարը նույնիսկ չգիտի, որ Հայաստանը խորհրդարանական կառավարման երկիր է։ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան մայիսի 26-ին 40 րոպեով էր Հայաստան եկել, օդանավակայանից էլ դուրս չեկավ, եկել էր միայն 3 հուշագիր ստորագրելու համար»,- հավելեց քաղաքագետը։

Նրա դիատրկմամբ՝ ստորագրված այս հուշագրերը չեն կարող ռազմավարական նշանակություն ունենալ, պետությունների փոխգործակցության  իրավապայմանագրային որոշակի բազա չեն ապահովում։ Իրավապայմանագրային որոշակի բազա ապահովում են երկար բանակցությունների արդյունքում ձեռք բերված հստակ պայմանագրերը, որոնք կետ առ կետ ապահովում են գործողությունների շղթա։

«Ավելին՝ այս ամենի հասցեատերը ոչ թե Հայաստանն էր, այլ Ռուսաստանը, հստակ տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները, Արևմտյան երկրներն աջակցում են Նիկոլ Փաշինյանին։ Սա տրամաբանական է՝ արտաքին տարբեր ուժային կենտրոնների պայքարի բանաձևն է սա»,- ասաց Վազգեն Հովհաննիսյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930