ԱՄՆ-ը կարող է վերսկսել պшտերազմը Իրանի հետ՝ իր զինվnրականների զnhվելու դեպքում. WSJ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մերձավոր Արևելքում ամերիկացի զինծառայողների զոհվելու դեպքում հնարավոր է համարում Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսումը։ Այս մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրանց տեղեկություններով՝ ամերիկացի առաջնորդը մասնավոր զրույցում օգնականներին հայտնել է, որ եթե ԱՄՆ զինվորականները զոհվեն Իրանի գործողությունների հետևանքով, չի բացառվում, որ Վաշինգտոնը հրաժարվի հրադադարի ռեժիմից։
Ինչպես նշում է պարբերականը, նման հայտարարությունը վկայում է Սպիտակ տան ղեկավարի պատրաստակամության մասին՝ հանդուրժելու փոքր բախումները շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում՝ մերձավորարևելյան ավելի լայնամասշտաբ հակամարտությունից խուսափելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններն հաջող են ընթանում, և համաձայնությունը կարող է ձեռք բերվել արդեն առաջիկա հանգստյան օրերին։



