ԱՄՆ-ն պատասխանատու է Մերձավոր Արևելքում լարվածության ցանկացած սրման հետևանքների համար. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հունիսի 8-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «պատասխանատու է ցանկացած էսկալացիայի  հետևանքների համար», որը կարող է առաջանալ Մերձավոր Արևելքում Իսրայելի գործողությունների պատճառով։

«Ոչ ոք չի հավատում, թե Իսրայելի ռեժիմը կարող է որևէ գործողություն իրականացնել առանց Միացյալ Նահանգների հետ համաձայնեցման։

ԱՄՆ-ն պատասխանատու է Իսրայելի ռեժիմի ագրեսիայի համար և կկրի նաև պատասխանատվություն լարվածության ցանկացած սրման հետևանքների համար»,- Թեհրանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է Բաղային։

Իսրայելը և Իրանն ապրիլին հաստատված հրադադարից հետո առաջին անգամ հունիսի 7-ին վերսկսել  հարձակումները։ Պատճառը Իսրայելի կողմից Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում իրանամետ «Հեզբոլլահ» շարժման անդամների դեմ իրականացված հարվածներն էին, որն էլ պաշտոնական Թեհրանն անպատասխան չի թողել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930