Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին
Էրդողանն ընդունել է Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին։
Հանդիպմանը ներկա էին նաև Թուրքիայի արդարադատության, մշակույթի և զբոսաշրջության նախարարները։
Պոլսո Հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ու Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հանդիպման ընթացքում քննարկել են համայնքին վերաբերող հարցեր։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Սուրբ Քառասուն Մանկանց և Սուրբ Սարգիս եկեղեցիների վերանորոգման աշխատանքներին։

