ԻՀՊԿ-ն գրոհել է Իրաքում քրդական ռազմաբազաների վրա
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հրթիռային հարված է հասցրել Իրաքում գտնվող քրդական ռազմականացված կազմավորումների նկատմամբ: Այդ մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները։
«ԻՀՊԿ-ն հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիայի ահաբեկչական խմբավորումների կենտրոնակայաններին», – ասվում է կորպուսի հայտարարության մեջ, որը մեջբերում են IRNA լրատվական գործակալությունը։
Իրանական ԶԼՄ-ները նշում են, որ Իրանը քրդական խմբավորումների դեմ արշավն ուժեղացրել է այն բանից հետո, երբ հաղորդագրություններ եղան, որ ԱՄՆ-ն և Իսրայելը փորձել են զինել և մոբիլիզացնել քրդական աշխարհազորայիններին վերջին ռազմական գործողության ժամանակ իրանական կողմի դեմ պայքարելու նպատակով։
Չնայած ապրիլին հայտարարված հրադադարին, Իրանը բազմիցս հարվածներ է հասցրել այդ խմբավորումներին։

