Պայթյունների ձայներ են լսվել Իրանի կենտրոնական Սպահան քաղաքում․ Mehr
Պայթյուններ են որոտացել Իրանի կենտրոնական մասում գտնվող Սպահան քաղաքում, հայտնել է «Mehr» գործակալությունը։
«Սպահանում պայթյունների ձայներ են լսվել»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Պայթյունների ձայների մասին տեղեկությունը հայտնվել է Իրանի և Իսրայելի միջև լարվածության էսկալացիայի ֆոնին։

