Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայի ավիաբազային հարված հասցնելու մասին լուրը

Իրանը հերքել է Սաուդյան Արաբիայում գտնվող ալ-Խարջ ավիաբազայի վրա հարձակում գործելու մասին տեղեկությունները։ Այս մասին հայտնել է իրանական ​​IRIB հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական պաշտոնյայի, որի անունը չի նշվում։

Ըստ պաշտոնյայի՝ «Իրանը որևէ կրակոց չի արձակել» օբյեկտի վրա։

Ավելի վաղ Սաուդյան Արաբիայի քաղաքացիական պաշտպանությունն իր արտակարգ իրավիճակների մասին ահազանգման համակարգի միջոցով հանրային նախազգուշացում է տարածել ալ-Խարջ նահանգի համար՝ զգուշացնելով բնակիչներին հնարավոր վտանգի մասին։

Սաուդյան իշխանությունները միջադեպը որևէ կոնկրետ կողմի չէին վերագրել։ Այդուհանդերձ, տարբեր լրատվամիջոցներ դա կապել էին Իրանի և Իսրայելի միջև վերսկսված հարձակումների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930