ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանն անդրադարձել է հոլանդացի պատգամավոր Պետեր Օմցիգի (ԵԺԿ) «Դաֆնա Կարունա Գալիցիայի սպանությունը և իրավունքի գերակայությունը Մալթայում և դրանից դուրս. հավաստիացնելով, որ ամբողջական ճշմարտությունը ի հայտ կգա» զեկույցին:
Պոլսի Հայոց պատրիարքի տեղապահի՝ հունիսի 27-ին կայանալիք ընտրությունների հետաձգման պատճառները դեռ հայտնի չեն
Միացյալ Նահանգների կողմից Իրանի սահմանների նոր խախտման դեպքում երկրի զինված ուժերի պատասխանն ավելի կոշտ կլինի, քան եղավ խոցված անօդաչուի դեպքում:
Վաշինգտոնն Իրանը ոչնչացնելու հնարավորություններ չունի առանց արգելված զենքի կիրառման, դրա վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները միջազգային իրավունքի նորմերի խախտում են:
Բազմահազարանոց հանրահավաքի մասնակիցները հունիսի 29-ին ժամը 19:00-ին կկազմակերպեն այսպես կոչված Ազատության երթ՝ ոտքով անցնելով մի քանի կիլոմետր Հանրապետության հրապարակից մինչեւ Ազատության հրապարակ:
Վրաստանի իշխանություններն ապահովում են ինչպես երկրի բնակիչների, այնպես էլ հյուրերի, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների անվտանգությունը:
Ստամբուլի նորընտիր քաղաքապետ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) առանցքային գործիչներից Էքրեմ Իմամօղլուն նախընտրական քարոզարշավի ժամանակ խոսել է իր համար նշանակալի դեր ունեցած հայ ճարտարապետի մասին:
Վանում 2011թ. տեղի ունեցած երկրաշարժից հետո ուղևորափոխադրումները դադարեցրած Թեհրան-Վան գնացքը կրկին դուրս է եկել ռելսերի վրա: Վերագործարկումից հետո ուղևորափոխադրող գնացքը Թեհրանից 79 ուղևոր է տեղափոխել Վան:
Իրանն ուրանի հարստացման տեմպերը կարագացնի հունիսի 27-ից հետո: Այդ մասին, ինչպես հայտնել է հեռուստառադիոհաղորդումների IRIB կորպորացիան, հունիսի 26-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին։
Թբիլիսիի քաղաքային դատարանն ազատ է արձակել եւս 51 մարդու, որոնք ձերբակալվել էին Թբիլիսիում բողոքի ակցիայի ժամանակ անկարգությունների եւ հունիսի 20-21-ին հանրահավաքի ցրման ընթացքում:
«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:
Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում:
Թբիլիսիում հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը տեղի ունեցած բախումների հետևանքով տուժածների թվում է ազգությամբ հայ, Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը, ով վնասվածքներ է ստացել գլխի շրջանում։
Բաղդադը ոչ մի պարագայում ԱՄՆ-ին թույլ չի տա Իրաքի տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներն օգտագործել Իրանին ռազմական հարված հասցնելու համար:
Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք է պատրաստվում:
Վլադիմիր Վլադիմիրովիչ, մենք ազատ Վրաստանի ազատ քաղաքացիներ ենք, որի 20-%-ը դուք բռնագրավել եք: Մենք երբեք չենք համակերպվի օկուպացիայի հետ: Մենք ձեզնից չենք վախենում:
Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը որոշում է ընդունել ոստիկաներին հնարավորություն տալ ամառային հանգսիտը կազմակերպել Թուրքիայում:
Մեր դիտարկմանը, թե ԵԱՀԿ ՄԽ-ն սովորաբար նմանատիպ հերքող հայտարարություններով հանդես չի գալիս, Տարասովն արձագանքեց՝ նշելով, որ սա ֆունդամենտալ բնույթ ունեցող հայտարարություն էր Մամեդյարովի կողմից, հազվագյուտ երևույթ, երբ ադրբեջանական կողմը նման անկեղծությամբ է հանդես գալիս և երբ միանգամից հաջորդ հանդիպմանն է համաձայնում։
Երկրաշարժեր կանխատեսող Ֆրենկ Հուգերբիթսը նոր կանխատեսում է արել Եվրոպայում տեղի ունենալիք 7 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժերի վերաբերյալ:
«Իշխանությունն այդ պահանջը բավարարեց որոշակի նրբերանգներով, առջևում ևս մեկ մեծ կռիվ կա, քանի որ հասկանալի չէ, թե ինչու չպետք է խորհրդարանական ընտրություններում անցողիկ շեմ չսահմանվի»։
«Չեմ կարծում, որ շատ լուրջ հետևանքներ կլինեն: Ամեն դեպքում մենք պետք է պատրաստ լինենք այլընտրանքային ուղիների: Բայց ճիշտն ասած, մեր այընտրանքները սահմանափակ են օբյեկտիվ պատճառներով»:
«Ես հաճախ չեմ նայում ԱԺ քննարկումներ, բայց մի պահ աչքովս ընկավ՝ ինչ-որ սիրուն աղջկա հարցեր են քննարկում… Անվտանգության խորհրդի նիստ եղավ՝ դա ուրիշ հարց է, դա տեղին էր և պետք էր, բայց խորհրդարանը…»:
Ռուսաստանի արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային ամենակարճ ժամանակահատվածում կմատակարարի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերը։
Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ թռիչքների ժամանակավոր դադարեցման վերաբերյալ ՌԴ-ի իշխանությունների որոշումը շոկ էր զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար:
Ռուսաստանցիների Վրաստան մեկնելը լիովին արգելելու խնդիր չկա, բայց պետություն իր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակ է հետապնդում:
«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար, քաղաքագետ Աղասի Ենոքյանի խոսքով՝տարածաշրջանում, մասնավորապես՝ Վրաստանում, Իրան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում տեղի են ունենում մի շարք իրադարձություններ, իսկ Հայաստանը դրանք չի նկատում, քանի որ զբաղված է ԱԺ-ում տեղի ունեցող շոուներով և Վահե Գրիգորյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնում ինքնառաջադրմամբ։
Վրաստանի խորհրդարանի պատգամավորները քվեարկել են կառավարող կուսակցության ներկայացուցիչ Արչիլ Տալակվաձեին օրենսդիր մարմնի նոր խոսնակ ընտրելու օգտին:
Մոսկվան կասկածներ ունի, որ Վաշինգտոնը փորձում 1 խանգարել ՌԴ-ի եւ Վրաստանի հարաբերությունների՝ սկսված նորմալացմանը:
Իրանի բարձրագույն ղեկավարության դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները նշանակում են, որ իրադրությունը զարգանում է շատ վատ սցենարով:
Վրաստանի ղեկավարությունը պետք է ներողություն խնդրի այն իրադարձությունների համար, որոնք տեղի ունեցան վրացական խորհրդարանում Ուղղափառության միջազգային վեհաժողովի (ՈւՄՎ) գլխավոր ասամբլեայի նստաշրջանում, եւ եզրակացություններ անել ստեղծված իրադրությունից: