Թուրքիայում բժիշկը հետազոտության ժամանակ գաղտնի տեսանկարահանել է կանանց

Թուրքիայի Իզմիրի համալսարաններից մեկի բժշկական ֆակուլտետի կլինիկական օրդինատորը ժամանակ տեսանկարահանել է կրծքագեղձերի հետազոտություն անցնող տասնյակից ավել կանանց  և այդ տեսանյութերը տարածել համացանցում:

Տեսանյութը համացանցում հայտնվելուց հետո հետազոտված կանանցից մեկը դիմել է ոստիկանություն: Կնոջ ցուցմունքում ասվում է. «Բուժզննման ընթացքում դուռը փակել էր: Ներսում ոչ ոք չկար: Տեսանյութը թաքնված տեսախցիկով է  նկարահանել»

Ոստիկանական բաժանմունք բերման ենթարկված բժիշկը հայտնել է, որ կանանց տեսանկարահանել է, որպեսզի իր կոլեգաների հետ քննարկի հիվանդների խնդիրները:

Իզմիրի իրավապահ մարմինները խուզարկել են բժշկի տունը, աշխատավայրն ու ավտոմեքենան և առգրավել 3 կոշտ սկավառակ ու 2 հեռախոս:

ermenihaber.am

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031