Բաժիններ՝

Իրանին չհաջողվեց արբանյակը դուրս բերել ուղեծիր

Իրանում հունվարի 15-ին անհաջողություն է կրել արբանյակի արձակումը. այն չի կարողացել հասնել տրված ուղեծիր: Այդ մասին հայտնել է իրանական հեռուստատեսությունը:

Իրանի հեռահաղորդակցությունների գործերի նախարար Մոհամադ Ջավադ Ազարիի խոսքով՝ անհաջողությունը պայմանավորված է կրող հրթիռի երրորդ աստիճանի հետ կապված խնդրով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թեհրանի Ամիրկաբիր տեխնոլոգիական համալսարարնի մասնագետների կողմից ստեղծված «Փայամ-է-Ամիրկաբիր» արբանյակը պետք է ծառայեր որպես տիեզերական դիտարան: Պլանավորվում էր, որ այդ արբանյակը Իրանի տարածքի պատկերները կներկայացնի երեք սպեկտրում եւ ռադիացիոն ճառագայթման չափումներ կիրականացնի տիեզերքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031