Բաժիններ՝

Գրիպի հետ կապված խուճապը հերթերի է հանգեցրել Վրաստանի դեղատներում

Վրաստանի Հիվանդությունների վերահսկման եւ հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն պնդում է, որ երկրում «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի եւ բժշկական դիմակների պակասություն չկա։

Վերջին ժամանակներս Վրաստանում գրիպի տարածման վերաբերյալ հաղորդումները խուճապ են առաջացրել բնակչության շրջանում: Դեղատներում հերթեր են գոյացել ջերմաչափերի, բժշկական դիմակների եւ «Տամիֆլյու» հակավիրուսային պատրաստուկի համար: Երկրի բնակիչները սոցցանցերում սկսել են գանգատվել դրանց պակասությունից:

Այս պահին Վրաստանում հիվանդացածների քանակը հարյուր հազար մարդու հաշվով կազմում է 256: Համաճարակի ցուցանիշի համար այդ թիվը պետք է լինի առնվազն 450:
Վրաստանում H1N1-ի բարդացումներից մահացել է 12 մարդ. նրանք բոլորը խրոնիկական հիվանդություններ են ունեցել, հաղորդել է «Sputnik-Վրաստան»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031