
Իրանի ԱԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս H1N1 վիրուսի պատճառով ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորությունից

Իրանի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ Վրաստան ուղեւորություններից, եթե չկա դրա անհրաժեշտությունը: Որպես պատճառ է նշվում H1N1 վիրուսի տարածումն այդ երկրում, տեղեկացնում է «Գրուզիա Online»-ը:
Իրանական IRNA լրատվական գործակալության տվյալներով՝ երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարություն է տարածել այդ հարցի վերաբերյալ: Գործակալությունը հիշեցնում է, որ վիրուսի պատճառով Վրաստանում դադարեցվել է ուսումնական գործընթացը: