Բաժիններ՝

Թուրքիայում ազատ խոսքի իրավունքը շարունակում է ճնշվել. ձերբակալվել է մեջլիսի նախագահի որդիների մասին լուր հրապարակած լրագրողը

Թուրքիայի իշխանությունները շարունակում են ձերբակալությունների և հետապնդումների միջոցով ճնշել իշխանություններն ու պաշտոնյաների մերձավորներին քննադատող լրագրողներին: Այս մասին հայտնում է թուրքական cumhuriyet.com.tr-ն:

Թուրքիայի նախկին վարչապետ և ներկայիս մեջլիսի նախագահ Բինալի Յըլդըրըմի որդիների մասին սկանդալային նյութ հրապարակելու համար ձերբակալվել է թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթի նախկին թղթակից Փելին Ունքերը:

Փելին Ունքերի նյութը տեղեկություն էր պարունակում Բինալի Յըլդըրըմի և նրա որդիների՝ օֆշորային սկանդալում ներգրավված լինելու վերաբերյալ:

Ստամբուլի դատարանը Ունքերին «պետական ծառայողին վիրավորելու» հատկանիշներով դատապարտել է 1 տարի 1 ամսվա ազատազրկման և տուգանել 1500 դոլարի չափով:

Թերթի նախկին թղթակիցը չի ընդունում իր մեղքը և պատրաստվում է բողոքարկել դատարանի անարդար վճիռը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031