Բաժիններ՝

Աբխազիան «խոզագրիպի» պատճառով երկու ամսով փակեց Վրաստանի հետ սահմանը

Աբխազիան փակում է Վրաստանի հետ սահմանը այս հանրապետությունում այսպես կոչված «խոզագրիպի» (H1N1) բռնկման պատճառով։

Ինչպես հայտնել է Աբխազիայի պետական անվտանգության ծառայությունը, «Վրաստանի տարածքում անբարենպաստ համաճարակաբանական իրադրության առնչությամբ, կապված գրիպի H1N1 հիմնամանրէի վիրուսի տարածման հետ, որը մահացու վտանգավոր է մարդու առողջության համար, հունվարի 10-ին ժամը 20:00-ից երկու ամիս ժամկետով պետական սահմանը հատելու սահմանափակում է մտցվել»:

«Վրաստանի Հանրապետության տարածքից օտարերկրյա քաղաքացիների մուտքի սահմանափակում է մտցվում, ինչպես նաեւ արգելք է սահմանվում Վրաստանի Հանրապետության տարածք Աբխազիայի Հանրապետության քաղաքացիների մուտքի վրա»,-ասված է ծառայության հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Վրաստանի առողջապահության նախարարությունը հաստատել է, որ տարեսկզբից երկրում «խոզագրիպից» 15 մարդ է մահացել, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031