
Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացրել նաև դատախազությունը

Թուրքիայի նախագահականից հետո քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» HDP կուսակցությունից մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն է ներկայացրել նաև Դիարբեքիր քաղաքի դատախազությունը: Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:
Դատախազությունը միջնորդությունը ներկայացրել է Փայլանի դեմ Թուրքիայի օրենսգրքի 301 հոդվածով (հոդվածը թուրք ժողովրդի և Թուրքիա պետության, պետական մարմինների հասցեին վիրավորանք հնչեցնելու համար պատիժ է նախատեսում) սկսված հետաքննության շրջանակում:
Փայլանի նկատմամբ հետաքննությունը սկսíել է նրա արած հայտարարությունից հետո, որում պատգամավորն ասել էր. «Դիարբեքիրի ամեն անկյունում կարելի է զրահատեխնիկա ու ջրցան մեքենաներ տեսնել, ինչը հիշեցնում է Հիտլերի ու Մուսոլինիի ժամանակաշրջանը»:
Իշխանությունների կողմից պատգամավորի հայտարարությունը դիտարկվել է որպես վիրավորանք թուրքական իշխանությունների և պետության հասցեին: