Բաժիններ՝

Թուրքիան Սիրիայի հետ սահմանին զորավարժություններ է իրականացնում

Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումները Սիրիայի հետ սահմանին՝ Հաթայ նահանգում զորավարժություններ են իրականացնում: Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքական զրահամեքենաները և տեխնիկան բերվել են Սիրիայի Իդլիբ նահանգի սահմանների մոտ:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 12-ին հայտարարել էր, որ մտադիր է Եփրատի արևելյան ափին գործողություն սկսել՝ ընդդեմ քուրդ զորամիավորումների:

Ավելի վաղ արդեն Թուրքիան Սիրիայում նման երկու գործողություն է իրականացրել՝ «Եփրատի վահան»-ը և «Ձիթենու ճյուղ»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս