Ալիևը դրական է գնահատել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը

Ադրբեջանը դրական է գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջին հայտարարությունը, մասնավորապես, դրա այն հատվածը, որտեղ համանախագահներն անթույլատրելի են համարում բանակցությունների ձևաչափի փոփոխության մասին հայտարարությունները:

Այս մասին, ըստ aravot.am-ի՝ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ընդունելով ԱՄՆ նորանշանակ դեսպան Էրլ Լիտցենբերգերին: Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ նորանշանակ դեսպանը գոհունակություն է հայտնել այդ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընդգծել, որ իր գործունեության ընթացքում կգործադրի բոլոր ջանքերը՝ երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են նաև քաղաքական հարաբերություններին, էներգետիկ անվտանգության, առևտրին, ժողովրդավարական զարգացմանը վերաբերող հարցեր: Քննարկվել է նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031