Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է ադրբեջանական զինուժի ևս մեկ զինծառայող:
Ինչպես գրում է «Ռազմինֆո»-ն, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրությամբ հայտնել է Թովուզի ուղղությամբ այսօր սպանված երեք զինծառայողի անուններ։
Համաշխարհային առումով թվում է, որ տնտեսական պատերազմը Վաշինգտոն-Պեկին հարաբերակցությամբ է ընթանում: Տնտեսական բեւեռի վերածված Չինաստանը բոլոր ոլորտներում ազգային տնտեսություն կայացրած պետություն է, որն արտահանման հսկայական տարածականություն է գրավել:
Թուրքիայում գործող «Մամուլի և իրավական աշխատանքների միությունը» (MLSA) «Մամուլի միջազգային ինստիտուտի» (IPI) հետ համագործակցությամբ 13 ամսում հետևել է լրագրողների դեմ հարուցված 169 դատական գործի ընթացքին և համապատասխան զեկույց հրապարակել։ Նախաձեռնության մասնակից 19 դիտորդները 2019թ․ փետրվարի 26-ից մինչև 2020թ․ մարտի 6-ը Թուրքիայի 15 նահանգներում մասնակցել են 319 դատական նիստի։
168.am-ը այս առիթով հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին` խնդրելով ներկայացնել մեր արտգործնախարարության դիրքորոշումը հարցի վերաբերյալ։
Ստամբուլի Սուրբ Սոֆիա քրիստոնեական աշխարհի կարևորագույն տաճարներից մեկը պաշտոնապես մզկիթի կվերածվի։ Թուրքիայի բարձրագույն դատական մարմինը՝ պետական խորհուրդը, չեղարկել է 1934 թվականի թուրքական կառավարության որոշումը, որի համաձայն` Սուրբ Սոֆիայի տաճարը թանգարանի կարգավիճակ էր ստացել:
«Սրանից հետո խոսել խաղաղասիրությունից, խոսել մեղմ տոնայնությամբ, առնվազն սխալ է։ Իսկ եթե այդ ամենը պատահական չէ, այլ ուղղորդված է որոշակի շրջանակների ու ուժային կենտրոնների կողմից, ապա այստեղ մենք կարող ենք դավադրապաշտության տեսությանը հետևելով՝ ավելի վտանգավոր եզրահանգումներ անել»,- հավելեց Ռուբեն Մելքոնյանը։
Իրանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն անցել է 255 հազարը, ապաքինվել է ավելի 217 հազար մարդ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանն անդրադարձել է Սուրբ Սոֆիայի տաճարին մզկիթի կարգավիճակ վերադարձնելու որոշմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է անում Թուրքիային չփոխել Ստամբուլում Սուրբ Սոֆիա տաճարի (Այա Սոֆիա) կարգավիճակը և այն չդարձնել մզկիթ՝ նշելով իրավական պարտավորությունները:
«Կարծում եմ՝ այսպես թե այնպես, ադրբեջանական տեսլականում կա խնդրի չակերտավոր լուծման ռազմական ճանապարհը, և դա Ալիևը երբեք չի թաքցրել: Նա հերթական անգամ խոսում էր դրա մասին՝ նշելով, թե ով կարող է իրենց զրկել դրանից, ինչ է նշանակում, թե ռազմական լուծում չի կարող լինել։ Այո, խնդրին ռազմական լուծում չի կարող լինել, եթե Ադրբեջանը գնա նման լուծման, ապա, ինչպես 90-ականներին, այնպես էլ այս անգամ՝ արժանի հակահարվածի կարժանանա, որովհետև սա մեզ համար մարդու ազատ ապրելու իրավունքի մասին է, և հետքայլի իրավունք չունենք»։
Թուրքիայի Պետական խորհուրդը՝ վարչական գործերի բարձրագույն դատարանը, հուլիսի 10-ին չեղարկել է 1934 թվականի կառավարության որոշումը, որը Ստամբուլում Սուրբ Սոֆյայի տաճարին տվել էր թանգարանի կարգավիճակ: Այդ մասին հաղորդել է «Սաբահ» հրատարակությունը:
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել է եւս երկու մարդ:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Տիգրան Աբրահամյանն է։
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ որքան այս տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն, ինչպես խնդիր է պետությունների միջև, այնպես էլ՝ ներքաղաքական պայքարի գործիք, որը միշտ օգտագործվել է ըստ նպատակահարմարության։ Այսինքն, նրա խոսքով, այստեղ կան այս երկու բաղադրիչները, հենց այդ պատճառով, ի թիվս այլ տարաձայնությունների, այս հակամարտությունը բարդ է կարգավորել։
Չեմ կարծում, որ այդ հայտարարությունն այնպիսի հայտարարություն է, որին հետևելու են գործնական քայլեր։ Եվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը, որը 25 տարուց ավելի մասնակցում է բանակցություններին՝ դուրս կգա այդ գործընթացից։ Ինձ թվում է՝ այս հայտարարությունն ավելի շատ կապված է ներքին իրավիճակի հետ, որովհետև մենք գիտենք, որ նոր կորոնավիրուսի հետ կապված՝ Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է։
Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մեղադրանքներն Իրանի կողմից եմենական «Անսար Ալլահ» (հուսիներ) խռովարար շարժմանը զենքի մատակարարումների մեջ:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների թվում մահացու վախճանների քանակը մեկ օրում աճել է 221-ով եւ գերազանցել 12,3 հազարը:
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 968-ի, ապաքինվել է եւս երեք մարդ:
«Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման զինյալները սադրանքներ են պլանավորում Իդլիբի մի քանի բնակավայրերում:
Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում մզկիթներում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց դեպքը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք լրատվամիջոցներին տրված հարցազրույցում հայտարարել էր, որ Ադրբեջանը չի փոխելու իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում։ Նա ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար՝ ասելով․
Սիրիան եւ Իրանը հուլիսի 8-ին ստորագրել են ռազմական բնագավառում համագործակցության համապարփակ համաձայնագիր:
Վրաստանի կառավարությունը որոշում է ընդունել վերականգնել ուղիղ ավիահաղորդակցությունը Գերանիայի, Ֆրանսիայի եւ Մերձբալթիկայի երկրների հետ, իսկ առաջին չվերթերը կսկսեն իրականացվել օգոստոսից Մյունխեն – Թբիլիսի – Մյունխեն երթուղով:
«Հայ ժողովրդին դուք խաղաղությո՞ւն եք քարոզում, կա՞ մի հայ մարդ, որը պատերազմ է ուզում, բա ո՞ւմ եք ուզում քարոզել և ի՞նչ եք ուզում քարոզել: Ձեր քարոզը խաղաղությունը չէ, զիջելն է այն ելակետային դիրքերից, ինչ մենք սահմանել ենք Ալիևի համար, որ՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արցախը պետք է ունենա Հայաստանի հետ միջազգայնորեն ճանաչված ցամաքային սահման, և Արցախի անվտանգությունը պետք է միջազգայնորեն կազմակերպել: Ալիևը, վստահ եմ, որ այս պահին դեռևս պատրաստ չէ ռազմական ճանապարհով այդ հարցը լուծել: Անկախ Հայաստանի ներքաղաքական խնդիրներից՝ հայոց բանակը կա, հայ ժողովուրդը կա և բանակի թիկունքին այստեղ կանգնած է: Այստեղ չկա իշխանություն և ընդդիմություն. Ալիևը դա շատ լավ հասկանում է»:
Թուրքական «Optimar» սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հիլմի Դաշդեմիրը ներկայացրել է թուրքական «Haber Global» հեռուստաալիքի եթերում ներկայացրել է իրենց սոցհարցումների արդյունքները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
«Ես կասեմ, թե ինչ տարբերությունների շնորհիվ երևի թե ավելի հաջող է Վրաստանում իրավիճակը, քան, ցավոք սրտի, Հայաստանում։ Վրաստանը շատ վաղ շրջանում փակեց իր սահմանները և սկսեց հակահամաճարակային գործողություններ երկրի ներսում։ Դա այն ժամանակ էր, երբ առաջին դեպքերը գրանցվեցին Իրանում։ Բոլոր բերված դեպքերը տեղում մեկուսացվեցին և ներքին բռնկման պատճառ չդարձան, թեև քիչ չեն այնպիսիք, ովքեր քննադատում են նաև այս ամենի արդյունավետությունը և ոչ բավարար որակում այս ամենը․․․»։
Ադրբեջանի նախագահը շտապողականություն է դրսևորում, որովհետև տարիներ շարունակ իր հասարակությանը խոստանում էր Արցախի հարցում արագ լուծման հասնել, ինչը, բնականաբար, չի հաջողվում: Իսկ Ադրբեջանում աճող լարվածության պայմաններում Իլհամ Ալիևը ստիպված է սուր հայտարարություններ հնչեցնել նույնիսկ համանախագահների աշխատանքի վերաբերյալ: Այստեղ խնդիրը միջնորդները չեն, խնդիրը Ադրբեջանի կոշտ դիրքորոշումն է, որի պայմաններում անհնար է առաջ շարժվել: Սակայն մյուս կողմից էլ՝ կա հանրային պահանջ՝ լուծելու խոստացած խնդիրը, ինչը կարճ ժամկետում հնարավոր չէ:
Իրանում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածների մեջ մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել է 200-ով եւ գերազանցել 11,9 հազարը:
Իր խոսքում Ալիևը ԵԱՀԿ Մինսկի խմբին քննադատել է «պասիվության» համար: