Բաժիններ՝

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 973-ի

Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 973-ի, ապաքինվել է եւս երկու մարդ: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:

«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 973 է, ապաքինվել է 846 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 851 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո է 231 պացիենտ:

Արտասահմանյան երկրներից բուժման համար ժամանած Վրաստանի քաղաքացիների թիվը 28-ով ավելացել է, նրանք բոլորը զինծառայողներ են, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության մասնակիցներ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,8 միլիոն դեպք, ավելի քան 545 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս