Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 968-ի
Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն ավելացել է հինգով եւ հասել 968-ի, ապաքինվել է եւս երեք մարդ: Այդ մասին հաղորդվում է հիվանդության մոնիթորինգի գծով կառավարության հատուկ կայքում:
«Վարակման հայտնաբերված դեպքերի թիվը 968 է, ապաքինվել է 844 մարդ, մահվան դեպքերի թիվը՝ 15»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կարանտինի ռեժիմի մեջ է գտնվում 4 հազար 425 մարդ, ստացիոնարներում հսկողության ներքո է 222 պացիենտ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 նոր վիրուսային վարակի բռնկումը մարտի 11-ին հայտարարել է համավարակ: ԱՀԿ-ի վերջին տվյալների համաձայն, աշխարհում հայտնաբերվել է վարակման արդեն ավելի քան 11,6 միլիոն դեպք, ավելի քան 539 հազար մարդ մահացել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: