Բաժիններ՝

Թուրքիայում աղոթքի կանչի փոխարեն մզկիթից հնչել է թուրքական երգ

Թուրքիայի աշխարհիկ կենտրոններից մեկը համարվող Իզմիրում մզկիթներում տեղի է ունեցել հերթական աղմկահարույց դեպքը։ Այս մասին գրում է ermenihaber.am-ը:

Հուլիսի 7-ի լույս 8-ի գիշերն Իզմիրի Քարշըյաքա շրջանում գտնվող մզկիթներից մեկում բարձրախոսներով ազանի (աղոթքի կանչ) ձայնի փոխարեն հնչել է թուրք հայտնի երգիչ Մյուսլյում Գյուրսեսի «Unutamadım» երգը։

Բնակիչներն այն տեսաձայնագրել և տեղադրել են համացանցում, որը լրատվամիջոցներում և սոցցանցերում բուռն քննարկման առարկա է դարձել։

Նշենք, որ մայիսի 20-ին Իզմիր նահանգի որոշ մզկիթների բարձրախոսներով ազանի ձայնի փոխարեն հնչել էր իտալական հայտնի ժողովրդական «Bella ciao» երգը (թրգմ․ Մնաս բարով գեղեցկուհի), որը հիստերիայի ալիք էր բարձրացրել մոլեռանդ մուսուլմանական շրջանակների մոտ, թուրքական մամուլում, և քննարկման առարկա դարձել սոցցանցերում։ Իսկ մայիսի 21-ին Իզմիր նահանգի Բորնովա և Բայրաքլը շրջանների մզկիթներում հնչել էր թուրք երգչուհի Սելդա Բաղջանի երգերից մեկը։

Միջադեպի կապակցությամբ Իզմիրի գլխավոր հանրապետական դատազությունը հետաքննություն էր սկսել երգեր հնչեցնող անձանց, ինչպես նաև վերջիններիս աջակցող սոցցանցերի օգտատերերի նկատմամբ։ Վերոհիշյալ անձինք մեղադրվում են «կրոնական արժեքները ոտնահարելու մեջ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031