«Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություններն է՞, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։ Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել». Տիգրան Աբրահամյան

ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը պարտաճանաչորեն իրականացրեց նոյեմբերի 9-ի խայտառակ հայտարարության բոլոր կետերը՝ մեկը մյուսի հետևից հանձնելով Արցախի շրջանները, իսկ հիմա Ադրբեջանն ինչ ուզում անում է։

ՊՆ-ն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 12-ին ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի
Հանրապետության Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Հիմա սա ո՞նց հասկանանք, սա էլ Փաշինյանի ձևակերպած անորոշություններն է՞, էլ ի՞նչ անակնկալներ սպասենք։
Խոսիր տեսնենք, թե էլ ի՞նչ ես խոստացել։

Ի դեպ ՊՆ-ի հաղորդագրության բառամթերքն էլ է մտահոգիչ՝ ՀԱՐՁԱԿՎՈՂԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐՍԿՍՄԱՆ առումով։

Այլ բան է միջադեպը, մեկ այլ բան՝ հարձակվողական գործողությունների վերսկսում ձևակերպումը։

Եթե ամեն դեպքում իրավիճակը երկրորդ տարբերակով է ընթանում, ապա իրադրությունն առավել մտահոգիչ է դառնում»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031