Եվրամիության գագաթնաժողովում համաձայնեցրել են Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը. «Ֆրանսպրես»

Եվրամիության գագաթնաժողովը համաձայնեցրել է Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը: Այդ մասին հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրների: Ներկայում գործում են ԵՄ-ի անհատական պատժամիջոցները Արեւելյան Միջերկրածովում Կիպրոսի տարածքային ջրերում անօրինական հորատման համար: Նոյեմբերին ԵՄ-ն այդ պատժամիջոցների գործողությունը երկարացրել է մեկ տարով՝ մինչեւ 2021 թվականի նոյեմբերի 12-ը:

Անօրինական հորատման համար պատժամիջոցների ցուցակի մեջ այժմ մտնում են Թուրքիայի երկու քաղաքացիներ: Աղբյուրները հաղորդել են, որ ԵՄ-ի ղեկավարները պայմանավորվել են անհատական պատժամիջոցների ընդլայնման շուրջ:

«Համաձայնեցրել են անհատական պատժամիջոցները. եթե Թուրքիան շարունակի իր անօրինական ու ագրեսիվ գործողությունները, կարող են ընդունվել լրացուցիչ միջոցառումներ»,-ասել են նրանք: Եվրախորհրդի ղեկավար Շայլ Միշելը Եվրամիության գագաթնաժողովի նախօրյակին դրական դինամիկա է արձանագրել Արեւելյան Միջերկրածովում Թուրքիայի գործողությունների մեջ: Նա ընդգծել է, որ ԵՄ-ն ցանկանում է ավելի կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ Թուրքիայի հետ, բայց պատրաստ է օգտագործել իր տնօրինության տակ եղած լծակները, եթե դրական փոփոխություններ չտեսնի, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031