Այն, որ Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է՝ պատասխանատու է ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունները․ Զատուլին

ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը գտնում է, որ Արցախյան հակամարտությունը կարող էր կարգավորվել բանակցային սեղանի շուրջ։ Սակայն, ըստ նրա, տեղի ունեցան մի շարք սխալներ թե ՀՀ-ում, թե Ադրբեջանում, որոնք դա այս փուլում անհնար դարձրին։

Նա նշեց, որ ժամանակին ներքին պատճառներից ելնելով՝ հայկական կողմը սխալ արեց՝ ստանձնելով ԼՂ կարգավորման բանակցությունները։ «Հայկական կողմի ներքո նկատի ունեմ ՀՀ-ի պաշտոնական իշխանություններին։ Ձևաչափը, որը մինչ այդ գոյություն էր ունեցել, ավելի տրամաբանական էր, ճիշտ, ենթադրում էր, որ բանակցություններին մասնակցում էր ՀՀ-ն, ԼՂՀ-ն ու Ադրբեջանը, և, որպեսզի  Ադրբեջանն այս իմաստով ունենա հակակշիռ, Ադրբեջանի պնդմամբ՝ ադրբեջանական համայնքն էր առաջ քաշվում, ինձ չէր թվում, որ ԼՂ ադրբեջանական համայնքի մասնակցությունն այնպիսի խոչընդոտ էր, ինչպիսին չմասնակցությունը ինքնին ԼՂՀ-ի բանակցություններին, իսկ ԼՂՀ-ն ձեռք էր բերում ինքնուրույնություն, միսուարյուն, սակայն դա տեղի ունեցավ, քանի որ ԼՂ ղեկավարները դարձան ՀՀ ղեկավարներ, նրանք գիտեին իրավիճակը, հույս ունեին, որ  բարի կամքի դրսևորում կլինի և  հնարավոր կլինի հասնել շուտափույթ կարգավորման»,- հիշեցրեց Զատուլինը։

Սակայն, նրա խոսքով, դա տեղի չունեցավ, քանի որ Ադրբեջանում ժամանակի ընթացքում ամրապնդվեցին ռևանշի հասնելու տրամադրությունները՝ փակել ցանկացած գնով ԼՂ-ում պարտության էջը և հասնել դրան ոչ թե դիվանագիտական, այլ ռազմական ճանապարհով, այս ձգտումն ավելի ու ավելի մեծ թափ էր հավաքում հատկապես իշխպանափոխությունից հետո՝ Հեյդար Ալիևի հեռանալուց և նրա որդի Իլհամ Ալիևի իշխանության գալուց հետո։

«Այդ պահից սկսած «պատերազմի շչանկներն անընդհատ հնչել են» բոլոր հանդիպումներում, հայտարարություններում և լարվածությունն անընդհատ աճում էր»,- ասաց Զատուլինը։

Ըստ ռուս գործչի, հատկապես բոլորին հայտնի 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո դա հարիր կերպով ուշադրության չի արժանացել հայկական կողմի կողմից։ Նրա որակմամբ՝ արվեցին նոր սխալներ փորձի բացակայության և ոչ կոմպետենտության պատճառով այն մարդկանց, որոնք եկան փոխարինելու ավելի փորձառու բանակցողներին։

«Ես նկատի ունեմ կրկին ներքաղաքական պատճառներից ելնելով հայտարարությունը  ՀՀ ղեկավար պարոն Փաշինյանի, որ «Ղարաբաղը Հայաստան, և վերջ», բոլոր տեսակի հանրային միջոցառումները՝ ուղղված դրա հաստատմանը, դեմոնստրատիվ կերպով ԼՂ իշխանությունների դերի նվազեցումը, դերի իջեցումը ՀՀ  մարզպետի դերին, և հենց այդպես էլ հայտարարում էին վարչապետի որոշ համախոհներ։ Այս ամենն արդյունքում իր դերակատարությունն ունեցավ։ Անհրաժեշտ եղավ պարոն Փաշինյանին, կրկին ներքին պատճառներից ելնելով, նախկինների հետ պայքարի շրջանակում, այսպես կոչված, Ղարաբաղյան կլանի հետ պայքարի շրջանակում, գերազանցել, առաջ անցնել նախորդ պատերազմի հաղթողներին սուպերհայրենասիրությամբ և ցանկությամբ՝  ապացուցել, որ չկան խնդիրներ, ամեն ինչ ցեմենտված է։ Սա իր դերակատարությունն ունեցավ, թեև գլխավորը ներքին խնդիրները չեն, որոնք միշտ գոյություն ունեն, այլ Ադրբեջանի և նրա թիկունքում կանգնած Թուրքիայի կամքը՝ հարցը լուծել ուժով։ Նրանք են կրում գլխավոր պատասխանատվությունն այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել։ Հատկապես երեկվա գործողությունից հետո, որը անվանում են հաղթանակի զորահանդես, պետք է նշել, որ ստատուս-քվոյի, պայմանավորվածությունների խախտողն այս դեպքում Ադրբեջանն է, սեպտեմբերի 27-ին հայտնվեց այս ամենի շահառուի դերում։ Սա շատ ծանր դաս է և վատ օրինակ է կրկնելու համար, քանի որ այդ օրինակը կարող է օգտագործվել տարբեր պարագաներում տարբեր կողմերի կողմից»,- ասաց Զատուլինը։

Բանախոսն ասաց, թե շարունակում է կարծել, որ ԼՂ ժողովուրդը, առաջին հերթին՝  Արցախի Հանրապետությունը, իրականում գոյություն ունեցող, թող որ չճանաչված,  ինքնորոշման իրավունք ունի, առավել ևս՝ այն ժամանակ, երբ փլուզվեց Սովետական Միությունը, Ադրբեջանի Հանրապետությունը արդեն չէր կառավարում ԼՂԻՄ-ը, և այդ սահմաններով Ադրբեջանի Հանրապետության ճանաչումը պայմանական և շտապ քայլ էր, ուստի անդադար հնչող պնդումները, որ դա իրենց հողն է, վերագնահատման և վերանայման կարիք ունի։

«Բոլոր զորահանդեսները, որոնք ընդհանրապես տեղի են ունենում, կամ երեկ տեղի ունեցածը փորձ է՝ ստորացնել ոչ միայն Հայաստանին ու հայ ժողովրդին, այլև  Հայաստանին դաշնակից Ռուսաստանին, Ռուսաստանն ու Հայաստանը դաշնակիցներ են, ուստի այն, ինչ հնչեց այդ զորահանդեսի ժամանակ՝ հատկապես Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հղումները Մեծ Հայրենական պատերազմին և հատկապես զուգահեռներ իրականացնելու փորձը  ֆաշիզմի դեմ պայքարի և այն օպերացիայի միջև, որ իրականացվեց ԼՂ-ում, սուտ են, վիրավորական, դրանք ենթակա են  դատապարտման»,- ասաց Զատուլինը։

Նա նշեց, որ Հայաստանը խորը ճգնաժամի մեջ է, և պատասխանատու է ոչ միայն Ադրբեջանը, այլև ՀՀ իշխանությունները։ «Իսկ ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա  ինձ թվում է, որ Ռուսաստանը հասկանում է, որ հայտարարության ստորագրումը և այս փուլում «պատերազմ, թե խաղաղություն» հարցի լուծումը ողջ ԼՂ հակամարտության վերջնական կարգավորումը չէ։ Ինչպես ասվեց, այդ հայտարարությունում ԼՂ մնացած հատվածի կարգավիճակի մասին ոչ մի բան չկա  և երևի թե չէր կարող լինել այն իրավիճակում, որում դա ստորագրվել է։ Սա հետագա բանակցությունների թեմա է։ Ես բացարձակապես դեմ եմ, որ այդ բանակցությունները վարվեն որևէ կողմից ուժի դիրքերից՝ հաղթանակներ, հաղթանակի զորահանդեսներ և այլն։ Դա ճանապարհ է ոչ մի տեղ, և այն բանից հետո, երբ Ռուսաստանը հայտնվեց ԼՂ-ում և հայտնվեց ոչ միայն մի խումբ պատգամավորներով և դիտորդներով, այլև իր խաղաղապահ կոնտինգենտով՝ նման դիրք չի լինի»,- ասաց Զատուլինը։

Տեսանյութեր

Լրահոս