
Թբիլիսիում վերսկսվել է բողոքի ակցիան

Լրագրողները, ընդդիմադիրները և նրանց կողմնակիցները Թբիլիսիի կենտրոնում վերսկսվել են բողոքի ակցիան՝ պահանջելով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հրաժարականը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նշվում է, որ Ռուսթավելի պողոտան կրկին փակվել է, տեղում աշխատում են ոստիկանները: Նախատեսվում են ակցիայի մասնակիցների ելույթներ:
Վրաստանի վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ տեղեկություն եղավ հեռուստաօպերատորի մահվան մասին: Նա տուժել էր հուլիսի 5-ին կայացած բողոքի ակցիայի ժամանակ, որն անցկացվում էր ընդդեմ ԼԳԲՏ հանրության:
Չնայած նրան, որ դեռ հստակ չի նշվում, թե որն է հեռուստաօպերատորի մահվան պատճառը, միևնույն է բողոքի ակցիայի մասնակիցները կարծում են, որ նա մահացել է, որովհետև կառավարությունը չի կարողացել նրան պաշտպանել: