Թուրքիան էլեկտրահաղորդակցման գծեր է անցկացրել դեպի Իդլիբ
Թուրքիան շարունակում է իր ազդեցությունը մեծացնել փաստացի իր վերահսկողության տակ գտնվող Սիրիայի հյուսիսային մի քանի շրջաններում: Այս անգամ էլ Անկարան որոշել է էկելտրաէներգիա մատակարարել Սիրիայի՝ ներկայում 3 մլնի-ի հասած բնակչությամբ Իդլիբ քաղաքին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Իդլիբում արդեն տեղադրվել են հարևան Թուրքիայից եկող Էլեկտրաէներգիայի ստորգետնյա հաղորդակցման գծերը: Նշվում է, որ մայիս ամսից արդեն սահմանին ավելի մոտ գտնվող որոշ հաստատություններ (հիվանդանոցներ, ջրի պոմպակայաններ, փռեր և այլն) արդեն ստանում են Թուրքիաից եկեղ էլ. էներգիա:
Իդլիբում, որի բնակչությունը ավելացել է Սիրիայի հակամարտության հետևանքով այդտեղ ապաստանած բազմաթիվ փախստականների հաշվին, վերջին մի քանի տարիներին էլ. էներգիա էին ստանում հիմնականում դիզելային վառելիքով աշխատող գեներատորների միջոցով: Դամասկոսից եկող էլէկտրաէներգիայի մատակարարումը դադարել էր ներքին բախումների և Իդլիբի՝ մի շարք զինված (նաև ահաբեկչական) խմբավորումների վերահսկողության տակ անցնելուց հետո:
Նշենք, որ Թուրքիայի ներխուժումից ու հաստատվելուց հետո Սիրիայի հյուսիսային մի շարք շրջաններում (Աֆրին, Ազազ, Իդլիբ և այլն) գործում են թուրքերենով դպրոցներ, թուրքական մզկիթներ, համալսարանի մասնաճյուղ, ծառայություններ է մատուցում թուրքական փոստային ընկերությունը, գործում է թուրքական «Türk Telekom» բջջային օպերատորի ցանցը և օգտագործվում է թուրքական լիրան: