Բաժիններ՝

Բաքվում Ֆրանսիայի դեսպանատունը պատասխանել է դեսպանի՝ Ադրբեջանի կառավարության հրավերով Շուշի և Վարանդա (Ֆիզուլի) չմեկնելու վերաբերյալ հարցմանը

ԱՄՆ դեսպանությունից հետո Ֆրանսիայի դեսպանատունն է պատասխանել haqqin.az-ի խմբագրական խորհրդի հարցմանն այն մասին, թե ինչ շարժառիթներ և պատճառներ են դրդել Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսին մերժելու Ադրբեջանի կառավարության՝ երկրում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների հետ Շուշի քաղաք մեկնելու հրավերը:

Հայտնի է, որ Ադրբեջանի իշխանություններն անցած հանգստյան օրերին շրջագայություն էին կազմակերպել օտարերկրյա դեսպանների համար դեպի Վարանդա (Ֆիզուլի) և Շուշի: Սական ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և ՌԴ-ի դեսպաններն անտեսել էին Ադրբեջանի կառավարության հրավերը. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների դիրքորոշումը հանրային ընդվզում է առաջացրել Ադրբեջանում:

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», – ասված է haqqin.az-ի խմբագրությանը Ֆրանսիայի դեսպանատան պաշտոնական նամակում: Այսպիսով, ֆրանսիացի դիվանագետները Շուշիում իրենց դեսպանի բացակայությունը բացատրել են նրա աշխատանքային գրաֆիկով:

Ավելի վաղ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը բացատրել էր՝ ինչու դեսպանն այդ երկրում դիվանագիտական կորպուսի 40-ից ավելի ներկայացուցիչների հետ չի մեկնել Լեռնային Ղարաբաղի՝ այժմ Բաքվի վերահսկողության տակ գտնվող Շուշի քաղաք:

«Մենք չենք մեկնաբանում դեսպանի ժամանակացույցին վերաբերող մանրամասները կամ պատճառները, թե ինչու նա չի կարող ներկա լինել որոշակի միջոցառումների: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, որոնք ի վիճակի չէին մեկնել Ֆիզուլի և Շուշի», – ասված է ԱՄՆ դեսպանատան նամակում:

Ռուսաստանի դեսպանատունն առայժմ չի պատասխանել ադրբեջանական լրատվականի հարցմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս