
Թուրքիան ԵՄ-ից օգնություն է խնդրել անտառային հրդեհների մարման գործում

Թուրքիան Եվրամիությունից օգնություն է խնդրել իր տարածքում անտառային սաստիկ հրդեհների մարման գործում: Օգոստոսի 2-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովը (ԵՀ)։
«Թուրքիան գործի է դրել Քաղաքացիական պաշտպանության եվրոպական մեխանիզմը: Խորվաթիան եւ Իսպանիան արդեն հայտարարել են աղետի գոտի հրշեջ ինքնաթիռ ուղարկելու մասին, որը մտնում էաննախադեպ եւ ավերիչ հրդեհների դեմ պայքարի համար ԵՄ-ի փրկարար օդանավատորմի կազմի մեջ:
Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պետությունը կրակի դեմ պայքարի համար մոբիլիզացրել է բոլոր հնարավոր ուժերը: Նախագահական վարչակազմի տվյալներով՝ հրդեհների մարմանը գործի է դրված ավելի քան 1,1 հազար միավոր տեխնիկա, այդ թվում երեք ռուսական Բե-200 ամֆիբիա-ինքնաթիռ: Թուրքիայի գյուղատնտեսության եւ անտառային տնտեսության նախարարության՝ օգոստոսի 1-ին տարածված ամփոփագրի համաձայն՝ հրշեջները ներկայումս անտառային հրդեհների օջախների դեմ պայքար են մղում Անթալիայի եւ Մուղլայի նահանգներում: Գերատեսչության տեղեկատվությամբ՝ մեկուսացնել հաջողվել է 107 օջախ, հաղորդել էԱՍՍ-ը: