Թուրքիայի տնտեսական ծանր վիճակի մասին ծաղրանկար է հրապարակվել

Թուրքական ընդդիմադիր «Cumhuriyet» թերթում հրապարակվել է Զաֆեր Թեմոժին անունով հայտնի թուրք ծաղրակնկարչի հերթական աշխատանքը, որում ներկայացվում է Թուրքիայում այս օրերին ստեղծված ֆինանսատնտեսական ծանր վիճակը և դրանից շիկացած ներքաղաքական մթնոլորտը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ծաղրանկարում սլաքներով ցույց է տրվում, որ թուրքական լիրայի նկատմամբ դոլարի, եվրոյի փոխարժեքը, ինչպես նաև ոսկու գինը շարունակում է բարձրանալ, ինչի պատճառով էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ճամպրուկը և հեռանում է իշխանությունից։

Նշենք, որ թուրքական տարադրամը վերջին ամիսներին անընդմեջ արժեզրկման ռեկորդներ է գրանցում։

Նոյեմբերի 23-ին լիրայի փոխարժեքը 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ գրանցել է ռեկորդային 13,45 արդյունքը։ Լիրայի արժեզրկմամբ ստեղծված սոցիալական ծանր դրության դեմ երկրի խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ են իրականացվում։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930