«Տեղի է ունենում տարածաշրջանի խորքային փոխակերպման գործընթացը, որում Հայաստանը որպես մանրադրամ է օգտագործվում». Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․ «Թեհրանն ու Բաքուն համաձայնագիր են ստորագրել՝ Իրանի տարածքով Թուրքմենստանից դեպի Ադրբեջան գազի մատակարարումների մասին՝ տարեկան մինչև 2 մլրդ խմ ծավալով։
Մեր աչքերի առաջ տեղի է ունենում Կասպից֊Կովկասյան տարածաշրջանի խորքային փոխակերպման գործընթացը, որում Հայաստանը հերթական անգամ որպես մանրադրամ է օգտագործվում։
Իրանա֊ադրբեջանական նման համաձայանգրի ստորագրումը ոչ մանևր է, ոչ էլ տեխնիկական դիվերսիֆիկացիա։ Սա կողմերի միջև ռազմավարական հարաբերությունների հաստատման քաղաքականության ուղիղ արգասիքներից է, որը նաև որպես փոխադարձ զսպման գործիք է կիրառվելու։ Իսկ եթե ավելի հստակեցնենք տեղի ունեցածը, ապա ակնհայտ է, որ տարածաշրջանային խաղացողները համաձայնության են եկել “Հյուսիս֊Հարավ” տրանսպորտային֊էներգետիկ երթուղու լոգիստիկայի մասով (ինչի մասին գրում եմ առնվազն 2017֊ից)։
Ի դեպ, Հայաստանի համար դա պակաս վտանգավոր չէ, քան միջանցքի տրամադրումը։ Իսկ երկարաժամկետ կտրվածքով՝ գուցե նույնիսկ ավելի վտանգավոր»։