Թուրքիան անօդաչու թռչող սարքեր կմատակարարի Ղազախստանին

Թուրքիայի օդատիեզերական արդյունաբերություն ընկերությունը (TUSAŞ) ANKA հետախուզական անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) է մատակարարելու Ղազախստանին։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի Պաշտպանական արդյունաբերության վարչությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

TUSAŞ-ն այդ մասին պայմանագիր է ստորագրել Ղազախստանի արդյունաբերական ենթակառուցվածքների զարգացման նախարարությունը ներկայացնող KAZSPECEXPORT մատակարարող ընկերության հետ։ Առաջին փուլում ղազախական կողմը նախատեսում է գնել 3 միավոր ANKA ԱԹՍ։

Մինչև այժմ 50 միավոր արտադրված MALE (Medium Altitude Long Endurance) դասի ANKA ԱԹՍ-ի առաջին գնորդը եղել է Թունիսը (3 միավոր)։ Այն այժմ ակտիվ կիրառվում է Թուրքիայի ռազմաօդային, ռազմածովային ուժերի, ինչպես նաև ժանդարմերիայի և Ազգային հետախուզության կազմակերպության կողմից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930