«Արցախի գոյությունն էր ստիպում Իրանին մեզ հետ ընկերական լինել». Հովհաննես Ավետիսյան
Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երեկ ու այսօր աչքովս չընկավ, որ մեր լրատվամիջոցները գրեն սրա մասին:
Իրան-Թուրքմենստան-Ադրբեջան գազային համաձայնագիր ստորագրվեց երեկ: Իրանը միլիարդներ է պարտք Թուրքմենստանին գազի դիմաց: Չնայած Իրանը հարավում գազի մեծ պաշարներ ունի, իր հյուսիսին գազ մատակարարել է թուրքմենականը ու պարտքեր կուտակել:
Այս համաձայնագրով Իրանը գազը կվաճառի Ադրբեջանին, իսկ սրա դիմաց կստանա գազ Թուրքմենատանից իր հյուսիսի համար:
Այս համաձայնագրի էականությունը մեր տարածաշրջանում չգոյության մասով ակնհայտ է: Արցախի գոյությունն էր հատկապես, որ ստիպում էր Իրանին մեզ հետ ընկերական լինել:
Ձախողել ենք նաև այն մասով, որ տարիներ շարունակ, հատկապես հիմա, մենք խորշել ենք Իրանի հետ լուրջ համագործակցային հարաբերություններից՝ վախենալով արևմտյան սանկցիաներից: Իսկ ինչպես տեսնում եք, ազերների պետքն էլ չի:
Գրողը տանի, երբ պիտի սովորենք, որ քաղաքականությունը ռեսուրսների շուրջ պայքար է՝ արևի տակ լավ տեղ ունենալու պայքար:
Իսկ մենք դեռ շիշակների կառավարում ունենք»։