CNBC. Թուրքիան դժվարանալու է մարել պետական պարտքերը

Ամերիկյան CNBC-ի հրապարակած վերլուծական հոդվածի համաձայն՝ եթե թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակի արժեզրկվել, Թուրքիան առաջիկայում դժվարանալու է վճարել իր պարտքերը, որոնց մեծ մասը (օգոստոս ամսի դրությամբ 57 տոկոսը) կապված է արտարժույթի հետ կամ արտահայտված է դրանով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հոդվածում ընդգծվել է, որ լիրան սկսել է արագ արժեզրկվել այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտպանել է երկրի կենտրոնական բանկի կողմից սահմանվող տոկոսադրույքների նվազեցումը երկնիշ գնաճի պայմաններում: Նշվել է, որ Թուրքիայում այս պահին 20 տոկոս գնաճ է և այդ պատճառով էլ 85 միլիոնանոց բնակչության համար հիմնական ապրանքների գները բարձրացել են:

Նշենք, որ ըստ Reuters-ի՝ լիրան այս տարի արժեզրկվել է շուրջ 40 տոկոսով, իսկ միայն նախորդ շաբաթվանից ի վեր՝ շուրջ 20 տոկոսով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930