«Կորցրել ես կնոջ դեմքդ, մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես․․․»․ Կոբախիձեն վիրավորել է լրագրողին

Վրաստանի «Վրացական երազանք» իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն վիրավորել է «Մթավարի արխի» լրատվական ընկերության կին լրագրողին։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

«Կորցրել ես կնոջ դեմքդ։ Մաքրիր բերանդ, Սաակաշվիլիի նման բերան ունես, իրո՛ք ամեն ինչով նման ես քո առաջնորդին… Դու Արախամիան ես. ինչպես նա տղամարդ չէ, այնպես էլ դու կին չես, կորցրել ես դեմքդ հանուն ազգային շարժման»,— ասել է Կոբախիձեն լրագրողին։

Կոբախիձեն նման կերպ պատասխանել է լրագրողին, երբ վերջինիս նա խնդրել է գնահատել Ուկրաինայի իշխանության ազգությամբ վրացի ներկայացուցիչ Դավիթ Արախամիայի խոսքերը։

«Ես կտրականապես դատապարտում եմ պարոն Իրակլի Կոբախիձեի անբարեխիղճ պահվածքը։ Նման ելույթը հարիր չէ այս երկրին, հարիր չէ մեր մշակույթին, հարիր չէ մեր ավանդույթներին, հարիր չէ մեր քաղաքավարությանը։

Կարդացեք նաև

Մարդը հազար արժե, դաստիարակությունը՝ տասը հազար։

Սա միայն նրա քաղաքական թուլությունն է ցույց տալիս»,— ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031