
«Այժմ Ասիայում առաջանում են ուժի երեք կարևոր կենտրոններ»․ Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Ռուսաստանն ավելի իմաստուն քաղաքականություն է վարում աշխարհում, քան Արեւմուտքը եւ ԱՄՆ-ն, Kayhan թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է Իանի գերագույն եւ հոգեւոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելոյաթին: Նրա խոսքով՝ Մոսկվան եւ Պեկինն իրենց պահում են որպես Թեհրանի դաշնակիցներ, ոչ մեկ անգամ զբաղեցնելով իրանական կողմն արեւմտյան երկրների դիմակայության հարցում:
«Իրոք, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը մեզ հետ չեն ստորագրել բարեկամության եւ եղբայրության պայմանագիր, նրանք, ինչպես եւ բոլորը, գործել են՝ ելնելով իրենց շահերից, բայց միթե ակնհայտ չԷ, որ նրանց քաղաքականությունն ավելի իմաստուն է այն քաղաքականությունից, որը վարում է Արեւմուտքը»,- ասել է Վելոյաթին:
Նրա խոսքով՝ Արեւելքը «հաստատուն կանգել է ոտքի», ինչը կարելի է ասել Ռուսաստանի, Հնդկաստանի եւ Չինաստանի մասին:
«Այժմ Ասիայում առաջանում են ուժի երեք կարեւոր կենտրոններ՝ Իրանը, Ռուսաստանը եւ Չինաստանը, որոնք անկախ են եւ դիմակայում են էքսպանսիայի եւ միաբեւեռ աշխարհի գաղափարախոսությանը, որը դավանում են Արեւմուտքը եւ ԱՄՆ-ը»,- նշել է Իրանի առաջնորդի խորհրդականը: Վելոյաթին նաեւ նշել է Մոսկվայի հետ հարաբերությունների կարեւորությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: